Այ սենց ժառանգաբար, հորից որդի, բաշկոմանդիր են խաղում
Advertisement 1000 x 90

Այ սենց ժառանգաբար, հորից որդի, բաշկոմանդիր են խաղում

Փաստորեն այսօր որդի Ալիև հոր փառքն էր ուզում կրկնել՝ Մրովդաղն անցնել:

1994-ի հունվար-փետրվարի Մրովդաղի գործողությունը կամ Օմարի ճակատամարտը Ղարաբաղյան պատերազմի, գուցե ասենք՝ ամենա տարօրինակ գործողություններից էր:

Հունվար ամսին ադրբեջանական բանակի երեք բրիգադ ձյուն-ձմեռով անցնում են Օմարի լեռնանցքը՝ մինչև 3000 հազար մետր սարերով (որտեղ նույնիսկ հոկտեմբերին է արդեն ձմեռ) ու մտնում են Քելբաջար:

Ու քանի որ զուգահեռ՝ Մարտակերտից չեն կարողանում ճեղքել ճակատը, Քելբաջարում հայտնվում են շատ ծանր դրության մեջ: Երեք կողմից հայեր, չորորդից՝ նույն Մրովի լեռները:

Փետրվարին դուրս են շպրտվում, ընկնում շրջափակման մեջ, կոտորվում, մնացորդներն էլ մեռնում են սառելուց՝ փախուստի ճամփին:

Կենդանի մնացածների հուշերը սարսափելի են: Ասում են, շատ զինվորներ պարզապես խելագարվում էին բառիս բուն իմաստով, հալյուցիանացիաներ տեսնում՝ ցրտից, գցվում էին ձների մեջ՝ իրանց թվում էր տաք ջուր է, չդիմացող ու կանգ առնողները սառում-մեռնում էին և այն:

Հազարավոր զոհեր տվեցին:

Մի խոսքով սա ավագ Ալիևի ու նրա գեներալների ամենա «փայլուն» մտահղացումներից էր:

Թվում էր, էլ երբեք նրանց մտքով չպիտի անցնի Օմարն ացնել: Թեկուզ և հունվար-փետրվար չի, այլ հոկտեմբեր է: Բայց աշխարհագրությունը նույնն է:

Բայց արի ու տես, որ նորից ու նորից փորձում են: Այս պատերազմում արդեն առաջին փորձը չէ: Բայց ինչպես Արծրունից իմացաք, ամենա ուժեղն է եղել:

Այ սենց ժառանգաբար, հորից որդի, բաշկոմանդիր են խաղում:

Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան էջից

Փաստորեն այսօր որդի Ալիև հոր փառքն էր ուզում կրկնել՝ Մրովդաղն անցնել: 1994-ի հունվար-փետրվարի Մրովդաղի գործողությունը…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Dienstag, 13. Oktober 2020



Նման նյութեր