Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Երեւանում է: Ավելի վաղ երգիչն իր հետեւորդներին հայտնել էր, որ պատրաստվում է մեկնել Երեւան ու սատարել հայերին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակում: Երգիչը րոպներ առաջ իր առաջին ֆեյսբուքյան գրառումն է արել Հայաստան ժամանելուց հետո, երտեղ շեշտել է, որ հպարտություն է զգում եւ իրեն համարում է հայերից մեկը. «Իմ առաջին գիշերն է Երեւանում, եւ ես արդեն հուզվում եմ այստեղ տիրող էմոցիաներից: Ես խորապես սգում եմ այն զինվորների համար, որոնք իրենց կյանքը նվիրել են Արցախի հանրապետության պաշտպանությանը, միեւնույն ժամանակ ոգեշնչված եմ հայերի վճռականությամբ ու կամքի ուժով:
Արցախի պաշտպանությունը արդար գործ է եւ վճռորոշ պահ Հայաստանի համար: Ես միշտ ասել եմ` եթե Հայաստանը չափեք սահմաններով, կասեք` այն փոքր երկիր է, բայց եթե չափեք նրա սիրտը, կտեսնեք, որ այն մեծ կայսրություն է:
Այս պատերազմն իրական է, բայց արդյունքը դեռեւս գրված չէ, եւ ես միանշանակ վստահ եմ` հաղթանակը հնարավոր է նվաճել: Թող բոլոր հայերը, Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս, լինեն միասնական եւ միաձայն հնչեցնեն` «Արցախն ազատ է, ճանաչեք այդ փաստը: Մենք կանգնած ենք Արցախի ու Հայաստանի կողքին»:
Որպես ընտրությամբ հայ, եւ որպես ՀՀ քաղաքացի, ես հպարտությամբ կանգնած եմ ձեր կողքին: Երբեք ավելի հպարտությամբ ինձ հայ չեմ համարել: Ձեր` Դանիել Դեքեր(յան)»,-գրել է երգիչը: