Մեր Ալենն է, որ զոհվեց կռվում…
Advertisement 1000 x 90

Մեր Ալենն է, որ զոհվեց կռվում…

Մեր Ալենն է, որ զոհվեց կռվում…

Սիրում ենք ու խոնարհվում, Արև֊Մա՜րդ

Վերջին բնութագիրն իր դասվար Լուսինեից.

Ալեն Վարդանյան

Հազար տարով, հազար դարով, առաջ թե հետ, ի՞նչ կա որ,

Ես եղել եմ, կամ, կլինեմ, հար ու հավետ, ի՞նչ կա որ,

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ…

Հ. Թումանյան

Բարձրահասակ, թիկնեղ, մեծ խորունկ աչքերով… Նրան Միքելանջելոյի Դավիթին էինք նմանեցնում, իսկ ինքը Դավիթին չէր հավանում, ասում էր՝ շատ է իդեալական… Հիշում եմ՝ այդ ժամանակ էլ մտածեցի՝ տեսնես իսկապես չի նկատում իրենց նմանությունը, թե հենց այն պատճառով չի հավանում, որ իրեն է նման… շատ էր համեստ։ Փորձում էր հնարավորինս քիչ աչքի ընկնել, բայց՝ ապարդյուն։ Քիչ էր խոսում, բայց հենց այդ պատճառով էլ ամեն խոսքի մեջ խորը իմաստ կար, վերապրում կար, միտք կար։ Կարծիք արտահայտելիս հստակ էր, վերաբերմունքի մեջ՝ ներողամիտ։ Դասարանում համարյա միշտ ամենաբարձրահասակն էր, բայց երբեք վերևից չէր նայում մյուսներին, ավելի շուտ կողքից էր, հաճախ այնպիսի տպավորություն կար, թե ուրիշ աշխարհից է նայում, հատկապես ավագ դասարաններում։ Մահկանացու երիտասարդությունը կարծես իր համար չէր, մի տեսակ դուրս էր դրանից։

Զարմանալի կերպով կարող էր խաղալ ցանկացած դեր, ինչպիսին էլ որ լիներ՝ բարի, թե չար, հասարակ թե արքայական… միևնույն է կատարում էր նույն հանգստությամբ և առանց լուրջ ջանքեր գործադրելու։ Բայց կյանքում երբեք չէր խաղում, երբեք չէր դավաճանում իր սեփական դերին՝ միշտ կանգնած լինել դասարանի թիկունքում, բոլորի ետևում, պատրաստ օգնելու…

Տարրական դասարաններում, երբ դեռ տղաները աղջիկներց շատ էին, ու հաճախ էին կռվում, ուսուցչուհիներից մեկը դասարանը մտովի բաժանել էր քրիստոնյաների ու մոնղոլ-թաթարների։ Ալենը քրիստոնյաների մեջ էր։ Իններորդ դասարանում մի անգամ բարձր հայտարարեց, որ ինքը աթեիստ է։ Ես ժպտացի։ Հետո ճամփորդությունն էր եվրոպական երկրներով մեկ։ Ֆրանսիայում Ալբիի տաճարում երկար մնացինք, չէինք կարողանում դուրս գալ, բոլորը համակված էին անցյալի ոգով։ Ակամայից սկսեցինք «Տեր ողորմեան» երգել… Երեկոյան զրույցի ժամանակ Ալենը, որ սովորաբար շատ զուսպ էր իր զգացմունքներում, ասաց. 《Այդ տաճարում ես հասկացա, որ այնուամենայնիվ ես էլ եմ քրիստոնյա》։

Այդ մասին էլ երբեք չխոսեցինք, շարունակեց ապրել, ինչպես և առաջ, առաջնորդվել կյանքի բերածով ու իր ներքին՝ սրտի, թե խղճի թելադրածով։

Չէր կողմնորոշվում` ուր գնալ ուսումը շարունակելու… Մի կողմից բազմատաղանդ էր. հավասարապես արագ էր ընկալում թե՛ մաթեմատիկան, թե՛ պատմությունը, բայց, ինչ֊որ անհասկանալի ներքին մղումից ելնելով, ո՛չ այն կողմ գնաց, ո՛չ մյուս։ Անգամ Թատերական ինստիտուտ գործերը հանձնեց ավելի շատ մեծերիս փարատելու, քան իր համար… որտեղի՞ց գիտեր, որ այդ ամենն իրեն պետք չեն գալու… Գիտե՞ր, որ շուտ է զոհվելու, գիտե՞ր, որ հեռանալու է և այդ պատճառով էլ իրեն հեռու էր պահում աշխարհից ու ընկերներից… Գիտե՞ր արդյոք, որ շուտով պիտի փոխի իր անցավոր ձևը, ու որպես հոգի միավորվի մեծ հոգուն…

Ու հիմա էլ աչքերիս առաջ է իր հանդարտ հայացքը, աչքերի նուրբ ժպիտը, որ կարծես ասում է՝

Ի՞նչ կա որ…

Մեր Ալենն է, որ զոհվեց կռվում…Սիրում ենք ու խոնարհվում, Արև֊Մա՜րդՎերջին բնութագիրն իր դասվար Լուսինեից.Ալեն…

Gepostet von «Արեգնազան» կրթահամալիր – Aregnazan School am Freitag, 16. Oktober 2020



Նման նյութեր