Մի քիչ տնտեսագիտություն պատերազմական ֆոնին:
Թուրքական ապրանքների երկիր մուտքի արգելքը ճիշտ որոշում է: Վաղուց պետք էր անել, մինչև այս պատերազմ, խաղաղ պայմաններում: Ճիշտ է նաև, որ ժամանակ են տալիս տնտեսավարողին այլ աղբյուրներ գտնելու: Լավ չէ, որ արգելքը ժամանակավոր է, բայց ինչքանով տեղյակ եմ ԵԱՏՄ անդամակցությունն է սահմանափակում, բայց նաև հնարավոր է արգելքի ժամկետը երկարաձգել և դարձնել մշտական: Հուսամ ինչ-որ պահի հումքի ներմուծումն էլ կսահմանափակվի, մեր արտադրողներին նախապես պատրաստելով այլ աղբյուրներից ներկրմանը:
Ինչքանով ես եմ տեղյակ, գլխավոր խնդիրը հագուստի արտադրության մեջ է, հումքի մեծ ծավալ թուրքական է, և եթե այս պահին դա էլ արգելվի, մեծ թվով գործազուրկներ կառաջանան ու ահագին մեծ ծավալի տեղական արտադրություն կվնասվի: Հետևաբար սրա բացառություն անելն էլ այս պահին հասկանալի է: Բայց այս բացառությունը պետք է ժամանակավոր լինի:
Հարց է առաջանում: Բա որ այս քայլերին համաձայն եմ, էլ որն է ասելիքս: Իսկ ասելիքը հետևյալն է:
Տնտեսագետներ կան Հայաստանում, որ մտածում են այս քայլով մենք մեծ վնասներ ենք կրելու: Ինչու են այսպես մտածում, և արդյոք ճիշտ են: Եթե դասական տնտեսագիտության տեսանկյունից նայենք, ապա նրանք չեն սխալվում: Իսկ եթե վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից նայենք, ապա նրանք շատ և ահավոր շատ են սխալվում: Հիմա, որն է սրանց տարբերությունը:
Դասական տնտեսագիտությունը դա գիտություն է մարդու գործունեության մասին: Գործունեություն, որ առնչվում է ապրանքների (հումքն էլ ապրանք է) և ծառայությունների արտադրության/մատուցման, տեղաբաշխման և սպառման բոլոր գործընթացներին: Այս դասական տնեսագիտությունը ասում է, որ կարողության (հարստության) և եկամտի ավելացումը, աճը միակ կարևոր գործոններն են, որ պետք է հաշվի առնել որոշումներ կայացնելիս: Այսինքն մնացյալ ամեն ինչ էական չէ:
Ինչ է ասում վարքագծային տնտեսագիտությունը: Ի դեպ, սրա կարկառուն ներկայացուցիչներից է հրեա Կանեմանը, կարդացեք իր գրքերից, լավ տիպ է, Նոբելյան մրցանակ էլ ունի այս թեմաներով:
Եվ այսպես վարքագծային տնտեսագիտությունը վերցնում և տնտեսագիտության գործիքներին է ավելացնում հոգեբանության, նյարդաբանության (neuroscience), սոցիոլոգիայի, քաղաքականության, իրավագիտության և այլ գործիքներ:
Մի խոսքով, տխուր և անգույն տնտեսագիտությունը դառնում է պայծառ և գունավոր` սրանով ավելի մոտենալով մարդուն և իրականությանը:
Այս տնտեսագիտության տեսանկյունից, կարողության (հարստության) և եկամտի ավելացումը, աճը միակ կարևոր գործոնները ՉԵՆ այլևս: Սա ասում է, որ արդար լինելը, ճիշտ քայլեր անելը, հեղինակությունդ հաշվի առնելը, և քո քաղաքացիների` պետության կենսական անվտանգային շահերը պաշտպանելը նույնպես պետք է հաշվի առնել, եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում հարստության և եկամտի նվազման հաշվին:
Ինչու է այս տարանջատումը իմանալը կարևոր, ինչ է սա մեզ տալիս, և ինչու է կարևոր, որ հայաստանյան տնտեսագետները դուրս գան կաղապարներից և իրերին նայեն ոչ թե դասական տնտեսագիտության բանաձևերով այլ վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից և հաշվի առնեն բազում այլ կարևոր գործոններ:
Կրկին, ինչու է սա կարևոր:
Սա կարևոր է իմանալ հետևյալ պարզ պատճառներով:
– Եթե դասական տնտեսագիտության կանոնների տեսանյունից նայեին Սինգապուրի քաղաքական հայր/երը, ապա այդ երկիրը որևէ հնարավորույթուն չուներ այդքան կարճ ժամանակում նման վերափոխման ենթարկվելու:
– Եթե դասական տնտեսագիտության տեսանկյունից նայեինք, ապա Շվեցարիան հիմա գերմանացիների ու ֆրանսիացիների, կամ էլ իտալացիների ձեռքերում պետք է թանկարժեք մետաղների հանքավայր դարձած լիներ:
– Եթե դասական տնտեսագիտության տեսանկյունից նայեինք, Իսրայելը հիմա չէր ունենա աշխարհի ամենաապահով ռազմական տանկը և չէր ունենա աշխարհի ամենառաջադեմ և նորարար տնտեսություններից մեկը:
– Եթե դասական տնտեսագիտության տեսանկյունից նայեինք, Էլոն Մասկը Տեսլա չէր կարողանալու ստեղծեր և վաղուց արդեն սնանկացած պետք է լիներ:
– Եթե այս տեսանկյունից նայեինք, հիմա Չինաստանը Հյուսիսային Կորեայի պես մի պետություն պետք է լիներ, իսկ Հարավային Կորեն ոչ պակաս հետամնաց: Այնինչ այս երկրները տեխնոլոգիական և տնտեսության այլ ոլորտներում հրաշքներ են գործում:
Այս ամենի հիմքը դասական տնեսագիտության կաղապարներից դուրս նայելու կարողությունն է: Եվ գործողություններն ու որոշումները միայն եկամտով ու հարստությամբ Չչափելու կարողությունը:
Մենք ինքներս մեզ պետք է դուրս դնենք կոնֆորտ գոտուց, քանզի սա է զարգացման միակ գրավականը: Չկա այլ ճանապարհ, նեղություն պետք է տանք մեզ որ զարգանանք:
Դեպի առաջ, առանց ափսոսանք և հետ նայելու:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Մի քիչ տնտեսագիտություն պատերազմական ֆոնին:Թուրքական ապրանքների երկիր մուտքի արգելքը ճիշտ որոշում է: Վաղուց պետք էր…
Gepostet von Hovhannes Avetisyan am Sonntag, 18. Oktober 2020