Պատերազմի տեղեկատվական կողմը, նոր չէ, որ կարևոր է դարձել: Շատ հին օրինակներ կան:
Մեզ արդեն սիրելի դարձած ֆոն Կլաուզեվիցը գրում է դրա մասին մոտավորապես հետևյալը:
Պատերազմի ժամանակ զորավարին ամեն րոպե հասնում են միմյանց տրամագծորեն հակասող լուրեր, տեղեկություններ: Դրանց մի մասը՝ ստույգ, մի մասը՝ սխալ, մի մասը չափազանցված, մի մասը միտումնավոր կեղծիք: Ամեն տեղական հրամանատարին թվում է, որ հենց իր ճակատում է կարևորագույն կետը, և հենց այնտեղ է պետք հասցնել անհապաղ օգնություն:
Անհնար է, ասում է, այդ տեղեկատվական հեղեղի մեջ արագ ստուգել, տարբերել ճիշտն ու սխալ, ստույգն ու անստույգը: Չկա նաև դրա ժամանակը:
Զորավարին մնում է ապավինել սեփական զգացումներին, նախնական վճռին, հանճարին, փորձել հնարավորինս չշեղվել նախնական պատկերացումից՝ րոպեական փոփոխվող տեղեկատվական աղմուկի ազդեցության տակ:
Զորավար չենք ոչ մեկս, բայց երևի այս օրերին շատ ենք զգացել սրա նման մի վիճակ:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Պատերազմի տեղեկատվական կողմը, նոր չէ, որ կարևոր է դարձել: Շատ հին օրինակներ կան: Մեզ արդեն սիրելի դարձած ֆոն…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Dienstag, 20. Oktober 2020