Հայտնի հայուհիները նոր ֆոտոնախագիծ են իրականացրել՝ սեւ ու սպիտակ լուսանկարների տեսքով՝ իրենց կոչն ուղղելով աշխարհին: Լուսանկարներում հայ կանայք պաստառների միջոցով պատմել են Արցախում տեղի ունեցող դաժան պատերազմի մասին, իսկ հաղորդագրությունը մեկն է՝ եթե աշխարհը լռի, մարդկության պատմության եւս մեկ ոճրագործություն տեղի կունենա:
Նախագծին մասնակցել են Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանները, Լիա Զախարյանը, Անելյա Գուբրյանը, Սաթենիկ Հազարյանը, Մանո Գրիգորյանը, բլոգեր Մանե Հարությունյանը, երգչուհի Կարինա Առուստամյանը եւ լուսանկարչուհի Արուսիկ Մարկոսյանը:
Լիա Զախարյան
«Հուսով եմ՝ դուք երբեք չեք զգա այս ամենը»:
Անելյա Գուբրյան
«Ինձ պետք չէ հերոս, պարզապես ուզում եմ եղբայրս ողջ լինի՝ իմ կողքին»:
Սաթենիկ Հազարյան
«Ձեր պատերազմը խլում է իմ մանկությունը. ի՞նչ իրավունքով…»:
Մանո Գրիգորյան
«Մենք կյանք ենք տվել մեր երեխաներին, որպեսզի նրանք ապրեն, ոչ թե զոհվեն»:
Լյուսի Հայրապետյան
«Ի՞նչ արժեք ունի ձեր մարդասիրությունը, երբ այն սպանում է իմ ազգին»:
Մարիամ Հայրապետյան
«Ես չճանաչված զավակն եմ ազատ Արցախի: Ճանաչեք Արցախը»:
Մանե Հարությունյան
«Բոլորը պետք է բարձրաձայնեն ճշմարտությունն Արցախի մասին»:
Կարինա Առուստամյան
«1915- Հայոց ցեղասպանություն. 2020-ին ցեղասպանությունը կրկնվում է: 1915-ն անցյալ է, որից տեղյակ չէիք, 2020-ին ամեն ինչ գիտեք: Օգտագործեք ձեր ձայնը: Խոսեք այս մասին, թույլ մի տվեք, որ այն կրկնվի»:
Արուսիկ Մարկոսյան