Ճագարը ֆրանսիական ձևով
Advertisement 1000 x 90

Ճագարը ֆրանսիական ձևով

Բաղադրիչները.

1. Ճագար – 1 հատ
2. Շամպինիոն (մանր) – 200գ
3. Սոխ – 1 հատ
4. Գազար – 1 հատ
5. Սխտոր – 1 պճեղ
6. Մաղադանոս – մի քանի ճյուղ
7. Ալյուր – 1ճ/գ
8. Ջուր – 1/5 բաժակ
9. Սպիտակ չոր գինի – 125 գրամ
10. Կարագ – 40+40 գրամ
11. Թթվասեր – 125գ
12. Մանանեխի փոշի – 0.5 թ/գ
13. Թարխուն, աղացած կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Ճագարի միսը լվանալ, չորացնել, բաժանել մասերի, համեմել աղ ու պղպեղով, մանանեխի փոշիով, 0.5 թեյի գդալ մանր կտրտած թարխունով:

Գլուխ սոխը, սխտորը, գազարը և մաղադանոսի պոչերը մանր կտրտել:

Կաթսայի մեջ հալեցնել 40գ կարագը, ճագարի մսի կտորները տապակել մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը, հանել կաթսայից: Նույն կաթսայում բարձր կրակով տապակել մանր կտրատած բանջարեղենը, վրան ցանել կարմիր աղացած պղպեղ և 1 ճ/գ ալյուր: Տապակած բանջարեղենի վրա լցնել տապակած ճագարի կտորները, վրան լցնել ջուրը և գինին, փակել կաթսան կափարիչով և եփել 20 րոպե, ընթացքում 1-2 անգամ մսի կտորները շրջել: Կաթսայի վրայից վերցնել կափարիչը և բաց վիճակում եփել ևս 10 րոպե:

Սունկը մեջտեղից կիսել, տապակել 40 գրամ կարագով, մինչև ջուրը լրիվ գոլորշիանա, ավելացնել աղ:

Տապակած ճագարի միսը և սունկը տեղափոխել մի փոքր տաքացրած մատուցվող ափսեի մեջ (հրակայուն): Մնացած թանձրահյութը քամել ցանցով, որին ավելացնել թթվասերը, աղն ու սև պղպեղը՝ ըստ ճաշակի և լցնել ճագարի մսի ու սնկի վրա: Վրան շաղ տալ մանր կտրատած թարխուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am