Ֆիտինային թթուն՝ սննդամթերքում. ինչ է հարկավոր իմանալ՝ առողջությանը չվնասելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆիտինային թթուն՝ սննդամթերքում. ինչ է հարկավոր իմանալ՝ առողջությանը չվնասելու համար

Econet.ru կայքը գրում է, որ ընդունված է ձավարեղենը, լոբազգիները, ընդեղենը և սերմերն օգտակար համարել։ Այսպիսի մթերքը շատ երկրներում և մշակույթներում համարվում է հիմնական սնունդ։ Իհարկե, դժվար է վիճել այս սննդամթերքի օգտակարության մասին, սակայն այս դեպքում ուշադրությունը կկենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ դրանք պարունակում են նյութեր, որոնք խոչընդոտում են օգտակար նյութերի ամբողջական ներծծմանը և յուրացմանը։ Այդպիսի նյութերից մեկն էլ ֆիտինային թթուն է։ Այս նյութը պարունակվում է բուսական ծագման մթերքում։ Այն իրեն է ձգում այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը և երկաթը, դրանք հանում է օրգանիզմից՝ թույլ չտալով ներծծվել։

Դեռ վաղ 1949թ. գիտնական Էդվարդ Մելլանբին փորձում էր պարզել, թե ինչպես են հատիկավորները, կախված ֆիտինային թթվի պարունակությունից, ազդում շների մոտ հանքանյութերի անբավարարության վրա։ Հետազոտության արդյունքում պարզվեց, որ սննդակարգը, որ հարուստ է մեծ քանակով ֆիտինային թթու պարունակող հատիկավորներով. խոչընդոտում է առողջ ոսկորների ձևավորմանը, «խառնվում է» վիտամին D-ի վերամշակմանը, ինչն արտահայտվում է աստեոարթրիտի, ռախիտի, կարիեսի ձևավորմամբ։ Ըստ կայքի՝ նույն մեխանիզմն աշխատում է նաև մարդկանց դեպքում. շատ երկրներում, որտեղ հատիկավորներն ու ձավարեղենը հիմնական սնունդ են, կարելի է հաճախ հանդիպել ոսկորների դեֆորմացիոն փոփոխություններ։ Ասվածից արդեն պարզ է դառնում, որ անհրաժեշտ է որոշակիորեն նվազեցնել այս թթվի օգտագործումը։

Ինչում է պարունակվում ֆիտինային թթու

content_fitinovaya_kislota2_1__econet_ru

Այս թթվի ամենահարուստ աղբյուրները ձավարեղենն ու լոբին են։ Սրանց հաջորդում է ընդեղենը։ Ցանկում ներկայացված է այն մթերքը, որի 100 գրամում ամենաշատն է պարունակվում ֆիտինային թթու։

Հացահատիկ և ձավարեղեն

  • ցորեն -39-1.35
  • ցորենի թեփ -2 – 7.3
  • ցորենի ծիլեր -5-4
  • մոխրագույն բրինձ -5
  • վայրի բրինձ -2
  • բրնձի թեփ -8-9
  • գարեձավար -39 – 1.2
  • վարսակի փաթիլներ -5 – 1.2
  • տարեկան -6 – 1.5

Լոբազգիներ

  • լոբի -6 – 2.3
  • ոլոռ -2 – 1.2
  • սիսեռ -3 – 1.8
  • ոսպ -2 – 1.5
  • գետնանուշ -2 – 4.5

Ընդեղեն

  • նուշ -35-9.4
  • ընկույզ -2-6.7
  • կեշյու- 0.1-5.0
  • պիստակ -2-2.83
  • պնդուկ -2-0.9

Ալյուր

  • ցորենի սպիտակ ալյուր -27
  • ամբողջական ցորենի ալյուր -35
  • կոկոսի ալյուր -28

fit

Մթերքների շարքին, որոնք բավական մեծ քանակով ֆիտինային թթու են պարունակում, դասվում են նաև սոյան, եգիպտացորենը, քունջութը, սուրճը, նույնիսկ կակաոն։ Ավանդաբար ֆիտինային թթվի պարունակությամբ առանձնացող մթերքը որոշակի ժամանակով թրջել են։ Բացի այդ՝ բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է ուտել մթերք, որը հարուստ է վիտամին C-ով, կալցիումով և նորմալացնել վիտամին D-ի մակարդակը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը