Հարգանոք Ամենոք
———–
Խնդրանք:
Երբ կառավարությունը կոմպետենտ չէ և չի կարողանում մարդկանց բացատրել, թե ինչ է կատարվում ու ինչպես պետք է մենք մեզ պահենք, ապա ամեն ինչ մնում է հանրության կազմակերպչական ու գիտակցական ունակությունների վրա: Ինչպես շատ ոլորտներում, այդպես էլ քաղաքական հարցերում ստիպված ենք ինքնակազմակերպվել:
Հիմա ըստ էության: Իսրայելի կառավարության պահվածքը շատերին է զայրացրել, ինչի արդյունքում հակահրեական տրամադրություններ են առաջացել: Դա հասկանալի է, սակայն մի բան է Իսրայելի կառավարությունը, մեկ այլ բան հրեա ժողովուրդը և դա մենք պետք է միմյանցից զատենք:
Հրեաներն ամենակրթված ու ամենաանհատապաշտ ժողովուրդներից մեկն է, որոնք ունի շատ բարդ ծագուբնաբանական ու կրոնական կառուցվածք: Իսրայելի հասարակությունը բաղկացած է բազմաթիվ, հաճախ միմյանց չընդունող հատվածներից:
Կրոնական առումով ավանդական սեֆարդներ ու աշքենազիներ, որոնք տարբեր կրոնական կենտրոններ ունեն, օրթոդոքսներ՝ բազմաթիվ ուղղություններ, երբեմն միմյանց նկատմամբ անհաշտ, կան աշխարհիկ հրեաներ, որոնք մեղծ ասած չեն ընդունում կրոնամոլներին: Դրանից բացի կան տարբեր էթնիկ ծագում ունեղոցներ՝ Եթովպիայի սևամորթ հրեաներ՝ ֆալաշներ, Իրանի, Իրաքի, Մարոկկո, Հնդկաստանի հրեաներ, եվրապական տարբեր երկրների տարբեր, հաճախ իրարամերժ մշակույթ ունեցողներ և այլն: Այդ եռացող խառնարանում ապրող հրեաները միմյանց հետ դժվարությամբ են լեզու գտնում: Անգամ ամենահայտնի հակասեմիթները նույնպես հրեաներ են:
Քաղաքական ասպարեզում հրեաները նույնպես չեն կարողանում կայուն կառավարություն ձևավորել, դա է ցույց տալիս միմյանց հաջորդող անարդյունավետ ընտրությունները, մասնավորապես ներկա վարչապետիէ՝ Նաթանյահուին ատողների թիվը մեծ է:
Տարբեր է նաև մեր հանդեպ վերաբերմունքը: Իսրայելի մի քանի կայքերում օնլայն հարցումները ցույց են տալիս, որ հրեաների մեծամասնության աջակցում է հայերին: Հայերին են աջակցում բազմաթիվ հրեա մտավորականներ, քաղաքագետներ, մշակույթի գործիչներ և դա անում են հրապարակավ ու շատ ակտիվ: Հեռու չգնանք, տեսեք ռուսական մամուլում մի շարք հրեաներ ինչպիսի մեծ գործ են անում մեզ համար, ձևավորելով բարենպաստ հանրային կարծիք:
Հրեաների այդ բազմաբնույթ ու բազմաշետ խառնարանին մեկ բան է կարողանում միավորել՝ վտանգն, որի դեպքում նրանք միավորվում են, այնպես, ինչպես մենք: Հրեաները շատ զգայուն են հակասեմականության հանդեպ: Դա իրենց միավորում է:
Խնդրում եմ, քննադատեք, հայհոյեք ու ինչ ուզում եք արեք Իսրայելի ղեկավարությանը, անձամբ իրենց վարչապետին, սակայն զերծ մնացեք հակահրեական մեկնաբանություններից: Կարճ ասած՝ ազգին մի կպեք:
Հայերի թեման հրեական մամուլում հիմա շատ է շոշափվում: Շատ խիստ քննադատվում է կառավարության քաղաքականությունը, սակայն նշում են, որ իրենք, որպես անհատներ, իրենց կողմից սատարում են մեզ և ամաչում իրենց կառավարության համար, անգամ ներողություն են խնդրում: Սակայն չե հասկանում, երբ իրենց որպես ազգ են մեղադրում: Դա այն է, ինչն հիմա պետք է Ադրբեջանին: Հայերի կողմից հնչող հակահրեական արտահայտությունները մեր մամուլում ու սոցցանցերում ուշադիր հետևում է: Նրանք, ինչպես մենք, զգայուն են նման արտահայությունների հանդեպ:
Մեզ պետք չեն ավելորդ թշնամիներ, հատկապես նման կիրթ ու ինդիվիդուալիստական հատկություններ ցուցաբերող ժողովրդի տեսքով: Կառավարությանն ու քաղաքական որոշումներ ընդունողներին պետք է չէ միախառնել մնացածների հետ (կառավարությունը մեր արյան հաշվին փորձում է Իրանի հարցը լուծել, Ադրբեջանի միջոցով): Դա այն է , ինչը հիմա պետք է մեր թշնամուն:
Եղեք պատասխանատու:
Ստեփան Դանիելյանի էջից:
Հարգանոք Ամենոք
———–
Խնդրանք:Երբ կառավարությունը կոմպետենտ չէ և չի կարողանում մարդկանց բացատրել, թե ինչ է…
Опубликовано Stepan Danielyan Вторник, 3 ноября 2020 г.