ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակը մտնում Է նոր «մահաբեր փուլ», որն իշխանություններից պահանջում Է ավելի ագրեսիվ մոտեցում: Այդ մասին հաղորդել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով համակարգող դոկտոր Դեբորու Բիրքսին:
Թերթի տվյալներով՝ այս նախազգուշացումը բովանդակվում Է Բիրքսի անձնական հուշագրում, որը նա ավելի վաղ հղել Էր ամերիկյան վարչակազմի աշխատակիցներին: «Մենք մտնում ենք համավարակի առավել տագնապալի եւ առավել մահաբեր փուլ»,-հրատարակությունը մեջբերում Է համակարգողի խոսքը:
The New York Times-ի տեղեկատվության համաձայն, Բիրքսը ենթադրում Էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա խորհրդականները չափազանց շատ ժամանակ են ծախսում այն բանի վրա, որպեսզի խուսափեն երկրում կարանտին սահմանելուց, բայց բավական չԷ հսկողությունը վիրուսի տարածման նկատմամբ:
Բրիքսի հուշագրի մասին ավելի վաղ հաղորդել Էր The New York Times թերթը, որը հիշեցնում Է, որ ՄԻԱՎ-ի հայտնի հետազոտող Դեբորու Բիրքսին մարտին նշանակել են Սպիտակ տանն առընթեր COVID-19 կորոնավիրուսի գծով աշխատանքային խմբի համակարգողի պաշտոնում: Նրա պարտականությունների մեջ Է մտնում այդ խմբի աշխատանքի կազմակերպումը, ԱՄՆ-ի վարչակազմի միջոցառումների հսկողությունը կորոնավիրուսի դեմ պայքարում եւ դրանց համակարգումը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել Էր, որ, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները ստիպված կլինի դժվարին ձմեռ ապրել COVID-19-ի տարածման կապակցությամբ: Նա նշել Էր, որ COVID-19-ի գծով Սպիտակ տան աշխատանքային խումբն սկսել Է ավելի հազվեդեպ հավաքել, եւ դրա ազդեցությունը կրճատվել Է այն դեպքում, երբ ամերիկյան վարչակազմը կենտրոնացել Է երկրի տնտեսական ակտիվությունը վերականգնելու խնդրի վրա, որը խարխլվել Էր համավարակի պատճառով:
Ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել Է, որ նախագահական ընտրություններից հետո իր հաղթելու դեպքում կարող Է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին հեռացնել այն պատճառով, որ նա «շատ հարցերում ճիշտ չի եղել»:
Ավելի վաղ հոկտեմբերին Թրամփն ասել Է, որ մարդիկ «հոգնել են» մշտապես կորոնավիրուսի մասին լսելուց:
ԱՄՆ-ի ղեկավարը Ֆաուչիին անվանել Է «աղետ», բայց դրա հետ մեկտեղ նշել, որ խնդիրն Էլ ավելի մեծ կլինի, եթե նա հեռացվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: