«Պարգևավճար բառի փոխարեն բյուջեի նախագծում պետք է գրվի հավելավճար». Սմբատ Գոգյան
Advertisement 1000 x 90

«Պարգևավճար բառի փոխարեն բյուջեի նախագծում պետք է գրվի հավելավճար». Սմբատ Գոգյան

Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան էջից.

«Երբ մայիսին, աշխատանքից դուրս գալուց մարդիկ զանգում էին, ձեռի հետ հարցնում էին թե դրանից հետո ինչ եմ անելու։ Բոլորին ասում էի քո գործատուն/դու ԲՈԿ-ի աշխատավարձով ինձ գործի կընդունե՞ս: Բացի Արշակ Սարգսյանից բոլորն էլ ասեցին հա։

Աշխատավարձի համեմատ ամենաանշնորհակալ ու վտանգավոր (ցանկացած սխալ ու քրեական գործ) աշխատանքը որ ունեցել եմ ԲՈԿ-ում էր։ Ինքս ինձ հասանելիք պարգևավճարներից գրեթե միշտ հրաժարվել եմ, ի օգուտ կոլեկտիվի։ Հրաժարվել եմ, որովհետև կարիքն էլ առանձնապես չեմ ունեցել։ Բայց կան շատերը, որ կարիքն ունեն։

Պարգևավճար բառի փոխարեն բյուջեի նախագծում պետք է գրվի հավելավճար։ Հավելավճարներն էլ պետք է խելամիտ ծախսել։ Դրա համար պետք է նկատի ունենալ որ.

ա) կաշառակեր լինելը մտածելակերպ է, աշխատավարձ բարձրացնելով կաշառակերին չես դրդի հրաժարվել կողքի գումարից։

բ) Եթե հավելավճարի միջոցով աշխատավարձերը կտրուկ բարձրացնում են, ապա որոշ աշխատողներ դառնում են այդ գումարի դիմաց ոչ կոմպետենտ, քանի որ փաստորեն իրենք իրենց աշխատավարձը գնահատում էին ցածրից չափ (ոչ բոլորը, բայց այդպիսի մարդիկ պետք է բավարար քանակությամբ լինեն):

Հիմա ժամանակն է հասկանալ, թե քանի՞ անձ է աշխատանքից հեռացվել ու փոխվել առավել պրոֆեսիոնալներով։ Արդյո՞ք այդ ներդրումն արդարացվում է։ Ի վերջո մարդկությունը թվեր հորինել է ոչ միայն փող հաշվելու, այլ նաև երևույթներն ու պրոցեսները համեմատելու ու գնահատելու համար»։

Երբ մայիսին, աշխատանքից դուրս գալուց մարդիկ զանգում էին, ձեռի հետ հարցնում էին թե դրանից հետո ինչ եմ անելու։ Բոլորին…

Опубликовано Smbat Gogyan Вторник, 3 ноября 2020 г.



Նման նյութեր