2020-թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ աննախադեպ քաղաքական հակասությունների առկայության պայմաններում առկա է քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգ:
ԱՄՆ նախագահի ավագ որդին ՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Թվիթերում գրել է «Միացյալ Նահանգների ապագայի համար լավագույն տարբերակը կլինի այն, որ Դոնալդ Թրամփը պատերազմ մղի արդեն երկար ժամանակ ընթացող, կեղծիքներով, մահացած և քաղաքացիություն չունեցող ընտրողների մասնակցությամբ կայացած ընտրությունների հետ»:
Դոնալդ Թրամփի նախկին ավագ խորհրդական Սթիվ Բենը, հեռուստատեսային հարցազրույցում ասել է.«Ես կցանկանայի վերադառնալ հին ժամանակներ և զգուշացնել դաշնային կառավարության չինովնիկներին դոկտոր Էնթոնի Ֆաուցիին և ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյին, և նրանց գլուխները կտրել ու դնել Սպիտակ տան երկու անկյուններում»:
Այս հայտարարությունը վկայում է, որ Թրամփը և նրա մոլեռանդ կողմնակիցները պատրաստվում են զանգվածային և նույնիսկ արյունալի պատերազմի ԱՄՆ-ի, ինչպես իրենք են անվանում «կոռումպացված կառույցների» դեմ: Իհարկե, Դոնալդ Թրամփը, Թվիթերում և իր ելույթներում շարունակում է հայտարարել է դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին: Երեկ կայացած մամուլի ասուլիսում, նա հայտարարել է, որ որ Դաշնային Գերագույն դատարանի դատավորներն անվավեր կհամարեն այն ձայները, որոնք, իր կարծիքով, կեղծ են, և կհաստատեն հանրապետական թեկնածուի հաղթանակը նախագահական ընտրություններում:
ԱՄն-ի քաղաքական ու լրատվական շրջանակներում, և նույնիսկ հասարակության շրջանում բարձրացվումէ այն հարցը, թե ինչպիսի՞ն կլինի նրա Թրամփի կողմնակիցների արձագանքը, եթե Դաշնային Գերագույն դատարանը վճիռ չկայացնի Թրամփին նախագահությունը շարունակելու օգտին:
Փաստերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը «քաղաքացիական սառը պատերազմից» անցնում է «քաղաքացիական ակտիվ պատերազմի»: Այս «սառը պատերազմը» սկսվեց տարիներ առաջ, նույնիսկ նախքան Թրամփը Սպիտակ տուն մտներ, երբ ամերիկացի պահպանողականներն ու լիբերալները հրաժարվեցին քաղաքական հանդուրժողականությունից և փորձեցին միմյանց ֆիզիկապես հեռացնել ամերիկյան քաղաքականությունից:
Այս ընթացքում ձևավորվեց մի շարժում, որը հետագայում հայտնի դարձավ որպես Թրամփիստների շարժում: և 2016-ի ընտրություններում Թրամփի մրցակցին «ԱՄՆ-ում իշխող կոռումպացված կազմակերպության» պատճառաբանությամբ, ասպարեզից հեռացրեց Թրամփի մրցակցին:Հիմա հերթը Թրամփի մրցակիցներինն է՝ օգտվելով ընտրական օրենքներից ու լրատվամիջոցներից, նրան հեռացնել ասպարեզից:
Քաղաքական-գաղափարական այս գործընթացի հետևանքով, Միացյալ Նահանգները հայտնվել է վատթարագույն քաղաքական իրավիճակում՝ 1864 թ.-ին քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր: Ավելի քան 150 տարի ամերիկյան հասարակությունը երբեք այսքան մասնատված և ատելությամբ ու զայրույթով լի չի եղել:
Կողմերից յուրաքանչյուրի սխալը կարող է բորբոքել պատերազմի կրակը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԱՄն-ում տիրող հասարակական-քաղաքական զարգացումները, տասնիններորդ դարի կեսերի քաղաքացիական պատերազմի կրկնության հավանականությունը բացառվում է. Սակայն ակնկալվում է, որ այս երկրում ներքին պատերազմ կսկսվի ժամանակակից միջոցներով, քանի դեռ ամերիկացի քաղաքական գործիչները չեն հրաժարվել թշնամությունից և կամուրջներ չեն կառուցում երկրում առկա խորը հասարակական-քաղաքական տարաձայնությունները լուծելու համար, որը շատ դժվար կամ նույնիսկ անհնարին է թվում: