Հովհաննես Ավետիսյանի էջից.
Տեղեկատվական պատերազմ.
Թիրախին մանիպուլացված տեղեկատվության մատուցումն է, որի նկատմամբ թիրախը հավատ և վստահություն է ձեռքերում, առանց դրա իսկությունը կասկածի տակ առնելու: Ինչի արդյունքում կարող է որոշումներ կայացնել հակառակ իր շահերին, այսինքն ի շահ տեղեկատվությունը մանիպուլացնողի:
Արդյունքում, պարզ չէ, թե որքանով է տեղեկատվական պատերազմը ազդեցիկ, պառակտիչ կամ կործանարար և երբ է դա սկսվում կամ ավարտվում:
Սա տեղեկատվական պատերազմի սահմանումն է: Այստեղ երկու էական եզրույթներ կան, որ մենք անտեսում ենք, դրանք են հավատ և որոշում: Այսինքն նախ թիրախը պետք է հավատա և հետո որոշում կայացնի, որի արդյունքում մանիպուլացնողը կհասնի իր նպատակին:
Սա գրում եմ նրա համար, որ կարծես մենք չափիչ շատ ենք կարևորում ֆեյսբուքներում նստած հանրության անիմաստ գրառումները և այն մարդիկ, որ փորձում են հակազդել դրան, ստացվում է, որ իրենք են օրակարգ ու կարևորություն տալիս կեղծ լուրերին:
Օրինակ, եթե մեծ թվով ֆեյսբուքում նստած մարդիկ սկսեն հավատալ, որ ազերները Շուշին վերցրել են, դրանից ազերները իրականում Շուշին չեն վերցնի, կնշանակի պատերազմի ելքի վրա նման հավատը չի ազդելու: Սակայն, եթե նման հավատի եկած մարդիկ որոշեն, օրինակի համար, որ պետք է մեծ քանակներով դուրս գան փողոց և պահանջեն երկրի ղեկավարության հրաժարականը և/կամ այլ գործողությունների դիմեն, այսինքն մանիպուլացված տեղեկատվության հավատալուն հաջորդող քայլը անեն` կայացնեն որոշում, ապա նման գործողությունը կարող է հոգեբանական ընկճող և անկայանության զգացում առաջացնող վիճակ ստեղծել ճակատում: Եվ սա հնարավոր է պատերազմի ելքը փոխի ի վնաս մանիպուլացված տեղեկատվությանը հավատացած և դրա հիման վրա որոշում կայացրած կողմի:
Իսկ դա կանխելու համար, ոչ թե պետք է հակազդել սուտ ասողներին կամ միամտորեն դա տարածողներին` անընդհատ կրկնելով որ դա սուտ է, այլ պետք է սեփական հավաստի աղբյուրներով շարունակաբար և պարբերաբար փաստարկված տեղեկատվություն տարածել: Այսքանը:
Դրել, չեղած տեղից կինո եք սարքել:
Տեղեկատվական պատերազմ.
Թիրախին մանիպուլացված տեղեկատվության մատուցումն է, որի նկատմամբ թիրախը հավատ և վստահություն է…Опубликовано Hovhannes Avetisyan Суббота, 7 ноября 2020 г.