Շոկոլադե տրյուֆելներ
Advertisement 1000 x 90

Շոկոլադե տրյուֆելներ

  • Մատուցվում է` 1 ժամ անց
  • Նախն. ժամանակ` 30 րոպե
  • Պատրաստման ժամանակ` 30 րոպե

Բաղադրիչներ

  • 4-6 հոգու չափաբաժնով՝
  • շոկոլադ սև – 225 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 1/2 բաժակ
  • վանիլին – 1/2 թ/գդ
  • դարչին – 1/4 թ/գդ
  • պղպեղ կարմիր – 1/8 թ/գդ (կծու)
  • սուրճ սև – 1 ճ/գդ
  • Ձևավորման համար՝
  • շաքարի փոշի – 1 ճ/գդ
  • կակաո – 1-2 ճ/գդ

Պատրաստման եղանակ

Մուգ շոկոլադը մանր կտրատում ենք։ Ցանկալի է շոկոլադը լինի կակաոյի 60 տոկոս և ավելի պարունակությամբ։ Սերուցքը տաքացնում ենք մինչև պղպջակներ առաջանան։ Տաք սերուցքը լցնում ենք շոկոլադի կտորների վրա և մի քանի րոպե թողնում ենք։ Այնուհետև լավ խառնում ենք մինչև զանգվածը միասեռ դառնա։ Ավելացնում ենք վանիլինն ու սուրճը։ Այնուհետև ավելացնում ենք դարչինն ու կարմիր կծու պղպեղը։ Լավ խառնում ենք և սենյակային ջերմաստիճանում մեկ ժամ թողնում ենք, որպեսզի խառնուրդը թանձրանա։ Կարող ենք 15 րոպեով սառնարանը տեղափոխել, որպեսզի ավելի պնդանա։ Գդալի օգնությամբ գնդեր ենք ձևավորում և ևս 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Գնդիկները թաթախում ենք կակաոյի փոշու մեջ (կամ շաքարի փոշու` ըստ ցանկության)։