Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի գրառումը.
Իշխանությունները, կամ ավելի ճիշտ մեկ-մարդ-իշխանությունը գնում է լարվածության խորացման և հանրության տարբեր զանգվածների միջև թշնամանք է հրահրում: Արդեն դա կազմակերպված և հանցավոր բնույթ է ստանում` հանրապետության հրապարակի մոնիտորներով բռնություն հրահրող տեսաուղերձների տեսքով:
Ինչպես արդեն ասել եմ, ներկա վիճակը ունի այլնտրանքային` ներկա պայմաններում միակ օպտիմալ միջոցը այս ճգնաժամը հանգուցալուծելու փորձ կատարելու ուղղությամբ:
Սրա համար իշխանությունը պետք է խաղաղ հեռանա, որով անցումային կառավարումը կապահովի նոր բանակցային պրոցես ՌԴ և պատերզմող մյուս կողմի հետ, միաժամանակ նոր ԱԺ ընտրությունները կապահովի:
Ինքս չունեմ բավարար ճանաչում և հեղինակություն լայն զանգվածներին խոհեմության բերելու և հնարավոր բախումները կանխելու համար:
Սակայն ունեմ բավարար մասնագիտական հեղինակություն նշաճս մոտեցումը նախագահի ինստիտուտին հասցնելու համար, ինչը այս օրերին փորձում եմ անել:
Ինչպես արդեն ասել եմ, սա առանց բախումների կարող է իրականացնել միմիայն երկրի նախագահի ինստիտուտը և հետևաբար նախագահն է, որ պետք է մտնի այս պատասխանատվության տակ և գործողության մեջ դնի նշածս անցումային կառավարման մոդելը:
Եթե ստացվեց, երեկոյան 7-ից հետո կփորձեմ նաև տեսահաղորդագրությամբ բացատրել մոտեցումս, թե ինչ է սա տալու և, թե ինչու պետք է ընտրենք այս ճանապարհը և, թե ինչու սրա համար է նաև, որ մարդ-իշխանությունը պետք է խաղաղ հեռանա հիմա, այլ ոչ հետո:
Իշխանությունները, կամ ավելի ճիշտ մեկ-մարդ-իշխանությունը գնում է լարվածության խորացման և հանրության տարբեր զանգվածների…
Опубликовано Hovhannes Avetisyan Четверг, 12 ноября 2020 г.