Հիմա ոչ լինում ա հարցնել, թե՝ ո՞նց ես, ոչ էլ պատասխանել էս հարցին։ Ի՞նչ պատասխանես։ Մյուս կողմից, սովոր էինք, միշտ էլ իրար հարցնում էինք – կիսաձեւական։ Իսկ հիմա պարզվում ա, ձեւական պատասխանել չի լինում։ Իսկ իրական ինչ պատմես, բոլորս էլ գիտենք, թե ոնց ենք։ Ասելու բան չի, պատմելու բան չի։
Բայց հիշեցի, որ վախտին էլի սենց էր։ Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ տենց անեկդոտ կար, նույնիսկ մի քանի հատ։ (իսկ հայերը ամենածանր վիճակում մեկ է անեկդոտներ հորինում են) – մեկը զանգում է ընկերոջը, հարցնում է – ո՞նց ես։ Էն էլ – թե բա շատ, շատ լավ եմ։
Ու հետո երեք տարբեր անեկոդոտ էր ստեղից առաջանում։
Մի տարբերակում սա ասում էր – կներեք, ոնց որ սխալվել եմ։
Մյուսում ընկերոջը պատասխանում էր – թե բա էս նոր լաց ըլնելու ձեւ ես հնարե՞լ։
Երրորդն էլ – ասում ա – էս ձեռ ես առնում ինձ, հա՞։ Ընկերն էլ – դու առաջինը սկսեցիր։
Եսիմ, թե ինչու հիշեցի։
ՀԻմա ոչ լինում ա հարցնել, թե ոնց ես, ոչ էլ պատասխանել էս հարցին։ Ի՞նչ պատասխանես։ Մյուս կողմից, սովոր էինք, միշտ էլ իրար…
Опубликовано Самвелом Мартиросяном Пятница, 13 ноября 2020 г.