«Քանի դեռ մենք սպասում ենք, որ գալու է մեկը, որն իր ձեռքում փորձելու է կենտրոնացնել ամբողջ բացարձակ իշխանությունը ու լինի (մեր ընկալմամբ) «լավը», ունենալու ենք նույն արդյունքն ու հիասթափությունը»
Advertisement 1000 x 90

«Քանի դեռ մենք սպասում ենք, որ գալու է մեկը, որն իր ձեռքում փորձելու է կենտրոնացնել ամբողջ բացարձակ իշխանությունը ու լինի (մեր ընկալմամբ) «լավը», ունենալու ենք նույն արդյունքն ու հիասթափությունը»

Երկրի ղեկավարը պետք է լինի քաղաքական գործիչ (գաղափարական հիմք կրող) և, դրանից առավել` ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ով

1) ունի ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ (սա ամենից առաջնային պայմանն է),

2) ունակ է կայացնել որոշումներ և ստանձնել պատասխանատվություն (հնարավոր ձախողման դեպքում),

3) ունի ինտելեկտ և վերլուծական միտք (հասկանում է այն ինչ կատարվում է աշխարհում, տարածաշրջանում և երկրում` այս հերթականությամբ, և գործընթացների միջև պատճառահետևանքային կապը),

4) գրագետ է (իր խոսքում) և կարողանում է հստակ արտահայտել իր մտքերը,

5) տիրապետում է դիվանագիտական հմտությունների (կարողանում է հարցերը ներկայացնել` երկրում և նրանից դուրս իր հանդեպ պահպանելով վստահություն),

6) պատրաստ է սովորել սեփական և ուրիշների փորձից (գրագետ լինելն արդեն ենթադրում է ընդունել, որ ամեն ինչ չէ, որ գիտես):

Մնացածը ածանցյալ է:

Ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել վերը նշվածը, ինչպես նաև այն, թե ով ավելի իրական ու ամբողջական ծրագիր կներկայացնի` ծրագիր, այլ ոչ դեկլարատիվ մտքերի կույտ: Ծրագրից բացի, ընտրելիս պետք է նաև հաշվի առնել թե ՈՒՄ ՀԵՏ (ոչ թե ում միջոցով) է ծրագիրը իրականացվելու: Քանի դեռ մենք սպասում ենք, որ գալու է մեկը, որն իր ձեռքում փորձելու է կենտրոնացնել ամբողջ բացարձակ իշխանությունը ու լինի (մեր ընկալմամբ) «լավը», ունենալու ենք նույն արդյունքն ու հիասթափությունը: Ինչպես ասում են. «Բացարձակ իշխանությունն ապականում է բացարձակ կերպով»:

Վահագն Վարդանյանի էջից:

Երկրի ղեկավարը պետք է լինի քաղաքական գործիչ (գաղափարական հիմք կրող) և, դրանից առավել` ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ով

1) ունի…

Опубликовано Vahagn Vardanyan Пятница, 13 ноября 2020 г.



Նման նյութեր