Կան ծրագրեր, որոնք «դիփֆեյք» կոչվող տեսակի ոչ միայն վիդեո այլև ձայնային ձայնագրություններ են կեղծում». Հայկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

Կան ծրագրեր, որոնք «դիփֆեյք» կոչվող տեսակի ոչ միայն վիդեո այլև ձայնային ձայնագրություններ են կեղծում». Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կան ծրագրեր, որոնք «դիփֆեյք» կոչվող տեսակի ոչ միայն վիդեո այլև ձայնային ձայնագրություններ են կեղծում:

Մասնավորապես՝ որքան շատ ունի դիփֆեյքի ինժիները տվյալ անձի իրական, այլ տիպի ձայնագրություններ, ձայնի և խոսքի օրինակներ՝ այնքան բարձրորակ և իրականությունից չտարբերվող է տվյալ անձի ձայնով ցանկացած բնույթի և բովանդակության կեղծ «ձայնագրման» կամ գաղտնալսման ստացումը՝ ստեղծումը:

Ձայնի և խոսքի օրինակների առկա քանակությունը լցվում է համակարգիչ, որից հետո այդ ձայնով և խոսքով ու առոգանությամբ վերարտադրվում է այն տեքստը, որը ինժիները ցանկանում է վերագրել ձայնի տիրոջը: Արդյունքում՝ իրականից ոչնչով չտարբերվող ձայնագրությունը, որ հարյուր տոկոսանոց վավերականության հնչողություն է ունենում և անգամ հատուկ միջոցներով հնարավոր չէ փաստել դրա կեղծությունը, դառնում է «համոզիչ» փաստ: Փաստը, որը երբեք գոյություն չի ունեցել:

Այդպես կեղծում են ոչ միայն տեսգրություններ և ձայնագրություններ, այլևս անգամ ֆոտոշոփ չկիրառելով` կեղծությամբ անբացահայտելի լուսանկարներ, որոնք ստեղծվում են արհեստական բանականության արդեն լայնորեն հասանելի տեխնոլոգիայի միջոցով։

Տարածված ձայնագրությունների մասով ամենայն հավանականությամբ Երևանի դավաճանական ռեժիմը կիրառել է հենց այդ տեխնոլոգիան, որ հասանելի է այսօր գրեթե բոլոր պետությունների հատուկ ծառայություններին:

Կարծել, որ բազում մարդկանց և գործիչների ինքը գաղտնալսած և ինքը գաղտնալսման զոհ դարձած ԱԱԾ նախկին պետը կարող էր բաց գծով խոսել, կամ ընդհանրապես չպահպանել հեռախոսային խոսակցության հիգիենան՝ իմանալով, որ բոլոր հատուկ ծառայությունների ամենաուշադիր հսկողության տակ է՝ ուղղակի միամտություն է:

Մյուս կողմից՝ Ուոթսափփը և հատկապես Սիգնալը անթափանցելի են, եթե մարդը պահպանել է հեռախոսից օգտվելու և ֆիշինգի զոհ չդառնալու էլեկտրոնային հիգիենան:

Նույնը թերևս վերաբերվում է կամ կարող է վերաբերել մյուս ձերբակալվածներին:

Չպաշտպանելով ձերբակալված գործիչներից որևէ մեկի ընդհանուր քաղաքական գիծը, կամ նրանց քաղաքական ուժերից որևէ մեկին՝ հանուն օբյեկտիվության, այս եզրահանգումն անելը, որպես մասնագետ՝ դառնում է անխուսափելի»:

Կան ծրագրեր, որոնք «դիփֆեյք» կոչվող տեսակի ոչ միայն վիդեո այլև ձայնային ձայնագրություններ են կեղծում:

Մասնավորապես՝…

Опубликовано Hayk A. Martirosyan Воскресенье, 15 ноября 2020 г.



Նման նյութեր