Ոչ ոք այդքան լավ չի հասկանում հմայքից և գեղեցկությունից, որքան նորաձևություն ստեղծողները։ Fit4brain.com կայքը ներկայացրել է խորհուրդներ, որոնք հասկանում է յուրաքանչյուր կին։
Կոկո Շանել։ Կնոջ համար ամենակարևոր տարիքը չէ։ Կարելի է հոյակապ տեսք ունենալ 20 տարեկանում, հմայիչ լինել 40 տարեկանում և աննկարագրելի տեսք ունենալ մինչև կյանքի ավարտը։
Կրիստիան Լուբուտեն։ Կոշիկները փոխում են մարմնի տեսքն ու մեջքը։ Դրանք ձեզ վերև են բարձրացնում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ զգացմունքային մակարդակում։
Կոկո Շանել։ Ձեռքերը կնոջ այցեքարտն են, իրանը՝ անձնագիրը, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրը։
Կրիստիան Դիոր։ Կոշիկի ընտրության մասին մտածելը երբեք շատ չի լինում։ Շատ կանայք են կարծում, թե դրանք կարևոր չեն, սակայն կնոջ էլեգանտության իրական ապացույցն այն է, թե ինչ է կինը կրում։
Կոկո Շանել։ Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը տղամարդն է։
Ջանի Վերսաչե։ Մի խորասուզվեք տրենդների մեջ։ Թույլ մի տվեք, որ նորաձևությունը կլանի ձեզ։ Ինքներդ որոշեք, թե ով եք, ինչ եք ցանկանում արտահայտել ձեր հագուստով և կենսակերպով։
Կոկո Շանել։ Գեղեցկության մասին հոգ տանելը պետք է սկսել սրտից և հոգուց, հակառակ դեպքում չի օգնի ոչ մի կոսմետիկ միջոց։
Կրիստիան Դիոր։ Իսկական կինը պետք է «չար» և կամակոր լինի։
Ջորջիո Արմանի։ Էլեգանտ լինելը չի նշանակում՝ աչքի ընկնել։ Դա նշանակում է՝ մնալ հիշողության մեջ։
Կոկո Շանել։ Լավ, համեստ զգեստը սազում է ցանկացած կնոջ։
Կրիստիան Դիոր։ Օծանելիքը կնոջ անհատականության անգերազանցելի երանգ է, դա կերպարի վերջին շտրիխն է։
Կրիստիան Դիոր։ Եթե ծուռ ոտքեր ունեք, լայն լանջաբացվածով հագուստ կրեք։
Օսկար դե լա Ռենտա։ Քայլեք այնպես, կարծես ձեր հետևում է երեք տղամարդ։
Կրիստիան Դիոր։ Յուրաքանչյուր պատառ բերանում մնում է երկու րոպե, երկու ժամ որովայնում և երկու ամիս՝ ոտքերին։
Կոկո Շանել։ Չկան տգեղ կանայք. կան ալարկոտներ։
Կոկո Շանել։ Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք պետք է նա ունենա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը