Ինչպես են ռուսները պատրաստում մեր հանրահայտ ժենգյալով հացը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են ռուսները պատրաստում մեր հանրահայտ ժենգյալով հացը

Ժենգյալով հաց, ղարաբաղյան խոհանոցի, ինչպես նաև՝ Կապանի և Գորիսի խոհանոցի ուտեստներից, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։ Որոշ շրջաններում այն նաև կոչվում է պինջարով հաց՝ հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ։

Ռուսական eda.ru կայքը ներկայացնում է ժենգյալով հացի բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 1 կգ
  2. Ջուր – 600 մլ
  3. Թարմ համեմ – 1 փունջ
  4. Մաղադանոս – 1 փունջ
  5. Բազուկի տերևուք – 1 փունջ
  6. Կանաչ սոխ – 1 փունջ
  7. Թրթնջուկ – 1 փունջ
  8. Հազար – 1 փունջ
  9. Սպանախ – 1 փունջ

Պատրաստման եղանակը.

Խառնել ալյուրը և ջուրը: Խմոր հունցել. այն պետք է լինի պինդ, բայց առաձգական: Հետո ծածկել խմորը սրբիչով և թողնել 30 րոպե:

Մանր կտրատել ամբողջ կանաչին, ավելացնել բուսայուղ: Աղ և պղպեղ ցանել:

Խմորը բաժանել գնդերի, յուրաքանչյուր գունդը շատ բարակ գրտնակել:

Խմորի կենտրոնում կանաչի տարածել և միացնել խմորի ծայրերը: Սեղմել ժենգյալով հացը ձեռքով, որպեսզի օդը դուրս գա:

Թխել չոր տապակի վրա, 2 կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը