«Շատ մեծ ցավով ընդունեցի Տիկին Ռիտայի մահը: Նա ինձ մոտ տպավորվել է որպես շատ զգացմունքային, պարզ ու անմիջական մարդ:
Մի քանի դրվագ կարող եմ պատմել նրա մասին, որը էլ ավելի պարզ է ցույց տալիս նրա մարդ տեսակը:
2013-ին մի մեծ միջոցառման էի հրավիրված, որում նաև ելույթ պետք է ունենայի, անդրադառնում էի հաշմանդամություն ունեցող մարդկանց, նրանց խնդիրներին և մեր երկրում հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությանը: Ելույթս զգացմունքային ստացվեց, իսկ նա սկզբից մինչև վերջ, ելույթիս զուգահեռ արտասվեց: Միջոցառումից հետո մոտեցավ, մենք մինչ այդ երբևէ չէինք հանդիպել: Այնքան անմիջական, պարզ ու համեստ էր:
Մեկ այլ առիթով (ինձ մի հուսահատ մայր էր դիմել, ում երեխային խլել էր թուրքաբնակ հայրը և դատական գործընթացների համար նրան բավական կլորիկ գումար էր անհրաժեշտ, ես այդքան գումար չունեի օգնելու համար, որոշեցի դիմել այդ ժամանակվա 1-ին տիկնոջը), բաց նամակով դիմեցի Տիկին Սարգսյանին: Ժամեր անց ինձ հետ կապ հաստատեցին և գումարը փոխանցեցին այդ երիտասարդ մայրիկին, ինչի շնորհիվ նաև արդյունքում նա հետ վերադարձրեց իր փոքրիկին:
Օրինակները շատ են, որոնք ցույց են տալիս ժպտադեմ ու բացսիրտ այս տիկնոջը, ում մահն անժամանակ էր:
… նա ընդամենը 58 տարեկան էր: Հիվանդությունը խլեց նրա կյանքը:
Ցավում եմ շատ և հոգուն հանգստություն մաղթում: Թող ննջի խաղաղությամբ:
Լույս իջնի հոգուն:
Հ.Գ. Համառոտ Տիկին Ռիտայի մասին.
Տիկին Ռիտան ծնվել է 1962-ի մարտի 6-ին, Արցախի Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:
Ստացել է երաժշտական կրթություն: Ռիտա Սարգսյանը նաև երգեր էր հեղինակում:
2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և արյան այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր. 2017 թվականի դրությամբ աջակցում է 495 երեխայի: Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա:
2011 թվականին ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր: Հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Մինչ օրս «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ աշխարհ է եկել 300 երեխա:
Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը: Առաջին տիկինը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: «Աուտիզմ» հիմնադրամի միջոցներով կառուցվել է դպրոց, որտեղ հաճախում է աուտիզմ ախտորոշում ունեցող 200 երեխա:
Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվել են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ»:
Շատ մեծ ցավով ընդունեցի Տիկին Ռիտայի մահը: Նա ինձ մոտ տպավորվել է որպես շատ զգացմունքային, պարզ ու անմիջական մարդ:
Մի…Опубликовано Ani Qochar Пятница, 20 ноября 2020 г.