«ՌԴ զինված ուժերը մուտք գործեցին Արցախ միայն այն բանից հետո, երբ դրան համաձայնվեց Իլհամ Ալիևը». Արման Մելիքյան
Advertisement 1000 x 90

«ՌԴ զինված ուժերը մուտք գործեցին Արցախ միայն այն բանից հետո, երբ դրան համաձայնվեց Իլհամ Ալիևը». Արման Մելիքյան

Ռուս խաղաղապահների մուտքն Արցախ իրականացվեց ոչ թե այն պատճառով, որ Արցախի նախագահն էր ՌԴ-ի նախագահին նամակով դիմել, և ոչ էլ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի վարչապետն էր խնդրել ռուսներին հակաահաբեկչական գործողություն իրականացնել այնտեղ: ՌԴ զինված ուժերը մուտք գործեցին Արցախ միայն այն բանից հետո, երբ դրան համաձայնվեց Իլհամ Ալիևը: Հենց նա ապահովեց ռուս խաղաղապահների Արցախում գտնվելու իրավական հիմքը՝ ստորագրելով եռակողմ հայտարարությունը: Սա տասնամյակների ընթացքում մեր կողմից տապալված բանակցային գործընթացի և Արցախը չճանաչելու ուղիղ հետևանքն է՝ մենք ենք թույլ տվել, որ Արցախը դիտարկվի որպես Ադրբեջանի մաս, իսկ այդ դեպքում միայն Բաքվի պաշտոնական համաձայնության առկայությունն է, որ լեգալացնում է ռուսների ներկայությունն Արցախի տարածքի մի փոքր մասում:

Ժամանակին ամեն բան էլ նախազգուշացվել է:

Арман Меликян

20 ноября 2016 г. ·

Это видят: Доступно всем

Կիսելյովին տված հարցազրույցում ուշագրավ էր պարոն Սարգսյանի այն պարզաբանումն, ըստ որի կարգավորման գործընթացի համատեքստում որևէ բախում չկա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքների միջև: Իսկապես, տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքը խախտված կարելի է համարել միայն որևէ երկրի կողմից տվայալ պետության հանդեպ արտաքին ագրեսիայի իրականացման պարագայում, մինչդեռ երբ երկիրը մասերի է տրոհվում ծայր առած ներքին հակամարտության հետևանքով, ապա այդ դեպքում ուժի մեջ կարող է մտնել ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Առ այսօր հայկական կողմերի պահվածքը, դժբախտաբար, այնպիսին է եղել, որ հնարավորություն է տվել Ադրբեջանի իշխանություններին նենգափոխել հակամարտության էությունը և դրա զուտ ներքին կոնֆլիկտ լինելու ձևաչափը վերածելու միջպետական՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափի:

Ասվածի համատեքստում կարելի եզրակացնել, որ վերջին շրջանում իր միջնորդական ջանքերն ակտիվացրած ռուսաստանյան դիվանագիտությունը փորձում է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի հիման վրա ապահովել կարգավորման իր համար նախընտրելի տարբերակը, որի գործարկման դեպքում կպահպանի ազդեցության լծակները Հայաստանի հանդեպ և ամուր հիմքերի վրա կդնի նաև իր ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում: Ավելի ճիշտ՝ Արցախում, որը կշարունակի համարվել Ադրբեջանի մաս և, միաժամանակ, չի ենթարկվի պաշտոնական Բաքվին: Սա կլինի հակամարտության սառեցում, որը, սակայն, նաև կհանգեցնի ԼՂՀ տարածքի մեծ մասի հանձնմանը հակառակորդին:

Ռուս խաղաղապահների մուտքն Արցախ իրականացվեց ոչ թե այն պատճառով, որ Արցախի նախագահն էր ՌԴ-ի նախագահին նամակով դիմել, և ոչ…

Опубликовано Арманом Меликяном Суббота, 21 ноября 2020 г.



Նման նյութեր