Գերմանիայի կառավարությունը համաձայնեցրել Է հանրային ընկերությունների ղեկավարության համար պարտադիր գենդերային բաժնեմասեր սահմանելու օրինագիծը: Այդ մասին գրել Է Financial Times-ը:
Օրինագծին համապատասխան, կառավարման մեջ, որը բաղկացած Է երեքից ավելի մարդուց, պետք Է մտնի առնվազն մեկ կին:
Այն նաեւ նախատեսում Է կանանց 30-տոկոսանոց բաժնի սահմանում ընկերությունների տնօրենների խորհուրդներում, որոնցում պետությանը պատկանում Է մեծամասնական բաժին, ինչպես նաեւ գենդերային բաժնեմաս՝ պետական հիմնարկությունների համար: 2015 թվականին երկրում սահմանել Էին կամավորական բաժնեմասերի համակարգ, բայց այն չի հանգեցրել գենդերային հավասարության:
Ընկերություններում հայտարարել են, որ պարտադիր բաժնեմասերի սահմանումը միջամտություն կլինի իրենց ներքին գործերին, եւ նշել են, որ բարձր պաշտոնների համար քիչ են համապատասխան կին թեկնածուները: AllBright Foundation-ի տվյալներով՝ ընկերությունների ղեկավարության կազմում կանանց բաժինը, որոնք մտնում են DAX ինդեքսի մեջ, կազմում Է 12,8 տոկոս:
ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում Է 28,6 տոկոս, Շվեդիայում՝ 24,9 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 24,5 տոկոս: Գերմանիայում դիտվում Է ղեկավար պաշտոններում կանանց թվաքանակի կրճատում: Օրինագիծը, որը քննարկվել Է կուսակցությունների կառավարող կոալիցիայի մեջ մտնող աշխատանքային խմբերի կողմից, այս շաբաթ կներկայացվի կուսակցությունների ղեկավարությանը հավանություն տալու համար եւ կընդունվի առաջիկա ամիսներին, հաղորդել են Գերմանիայի արդարադատության նախարարությունում:
«Մենք որակավորում ունեցող կանանց հնարավորություններ կտանք, որոնց նրանք արժանի են»,-հայտարարել Է արդարադատության նախարար Քրիստինա Լամբրեխտը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: