Tesla ընկերությունը պատրաստվում Է համահավաք Էլեկտրաքառ թողարկել, որը հատուկ ստեղծվելու Է Եվրոպայի համար: Այդ մասին Իլոն Մասքը հայտարարել Է տեսահարցազրույցի ժամանակ, որը նվիրված Էր Գերմանիայում «Գիգաֆաբրիկայի» կառուցմանը:
Մասքը նշել Է, որ Եվրոպայի ավտոմոբիլիստների համար քաղաքային պայմաններում Model S-ը եւ Model X-ը կարող են չափից ավելի մեծ լինել: Ընկերությունում մտածում են հեթչբեք թափքով համահավաք Էլեկտրամոբիլի մասին, որի տեսքը մշակում Է ընկերության եվրոպական դիզայն-ստուդիան: Համահավաք Էլեկտրաքառի արժեքը կարող Է կազմել 25 հազար դոլար:
Համեմատության համար նշենք, որ առավել հասանելի Model 3-ը ֆրանսիացի գնորդի վրա կնստի 50 հազար եվրո: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող:
Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: