«Իրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է այդ երկրի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն». Հարություն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Իրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է այդ երկրի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն». Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Իրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է այդ երկրի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն:

Այսօր ահաբեկիչները հարձակվել են Պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարության կենտրոնի ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեի վրա: Ահաբեկիչների հետ անվտանգության ծառայության բախման ժամանակ Մոհսեն Ֆահրիզադեն ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ցավոք բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Tvitter-ի իր էջում իրանցի գիտնականի սպանության մեջ մատնանշել է Իսրայելի մասնակցության փաստը: «Այս ստոր արարքը, որտեղ Իսրայելի դերի լուրջ վկայություններ կան, ցույց է տալիս հանցագործների հուսահատությունը պատերազմ հրահրելու մեջ», -նշել է Իրանի արտգործնախարարը: Սիրիայի լուրեր (Ekhnar-e Suriye) ալիքը պնդում է, որ «սիոնիզմի ռեժիմի» ահաբեկիչները, որ սպանել են գիտնական Մոհսեն Ֆահրիզադեին, Իրան են թափանցել Ադրբեջանի տարածքից : Ալիքը հիշեցնում է, որ Բաքուն և Անկարան 4000 ահաբեկիչներ են տեղափոխել Արցախի դեմ պատերազմելու համար և այդ ահաբեկիչները մնացել են Ադրբեջանի և Արցախի տարածքում՝ Իրանի հետ սահմանաին: Փորձագետների կարծիքով արցախյան պատերազմում Իրանը համարվում էր Ադրբեջան, Թուրքիա և Իսրայել դաշնակից պետությունների թիրախը: Մոհսեն Ֆահրիզադեն Իրանի միջուկային ծրագրի ղեկավարներից և աշխարհի 500 հզորագույն մարդկանցից մեկն էր:

https://t.me/dejavu202/128?single »

Իրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է այդ երկրի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող հետազոտական և…

Опубликовано Հար Հարությունյան Пятница, 27 ноября 2020 г.



Նման նյութեր