Ոմանք զարմանում են, որ հայոց մեջ ամբոխային մտածողությունը խլացնում է սթափ ու անքեն դատողների հատուկենտ կոչերը, սառը, իրատեսական դատողությունները և այլն: Որ կիսագրագետ խուժանը ամենուրեք բարոյա-հոգեբանական տեռորի մեջ է պահում ողջախոհ, խելամիտ մարդկանց: Որ ծուռ, հիվանդագին տրամաբանությունը հանրային գիտակցությունից դուրս է մղում տարրական, առողջ աշխարհայեցողությունը: Սա շատ բարդ և բազմաշերտ ֆենոմեն է և հատուկ է ոչ միայն մեր ազգին: Օրինակ, Գերմանիայում Հիտլերին տապալելուց հետո էլ դեռ, ամբոխային գիտակցությունը մեղադրում էր Մառլեն Դիտրիխին, Բերթոլտ Բրեխտին, Հայնրիխ Բյոլին, ասելով, թե սրանք ( և «սրանց նմանները») իրենց հակահիտլերյան, հականացիստական գաղափարներով պատճառ դարձան, որ ազգը «չկարողանա համախմբվել»: ՈՒրեմն, մեղավորը նացիզմը չէր, այլ նացիզմի դեմ քննադատությունը: Սա հանրային պաթոլոգիկ մտածողության դասական օրինակներից է: Գեբելսյան պրոպագանդան, մարդկանց հոգեկան թունավորման սիստեմն այնքան զորեղ էր, և դրա իներցիան այնքան կենսունակ, որ այն պահպանվեց լայն շրջաններում ընդհուպ մինչև 60-ականների վերջը: 44-օրյա պատերազմի կեսին Հայաստանի վարչապետը ժողովրդին կոչ արեց հերոսաբար կռվել մինչև «հաղթական ավարտ». բայց չէ որ ով-ով, բայց նա հրաշալի գիտեր իրերի իրական դրությունը և, փաստորեն, մարդկանց գիտակցաբար ուղարկում էր զանգվածային ոչնչացման: Սա այլ բան չէր, քան «զոմբիական մտածողությունը» բարձրացնել պետական քաղաքականության աստիճանի վրա: Այնպես որ, ես համոզված չեմ, թե մեզ կհաջողվի տեսանելի ապագայում ազատվել «զոմբիական մտածողությունից»:
Վարդգես Դավթյանի էջից:
Օրվա դիտարկումներ
—————–
Ոմանք զարմանում են, որ հայոց մեջ ամբոխային մտածողությունը խլացնում է սթափ ու անքեն…Опубликовано Vardges Davtyan Пятница, 27 ноября 2020 г.