Բաղադրիչներ
- Ալյուր – 1 բաժակ
- Ձու – 4 հատ
- Կարագ – 100 գ
- Աղ – 1/4 թ/գ
- Ձեթ (ֆրիտյուրի համար) – 1 լ
- Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Հալեցնել կարագը 300 մլ եռացող ջրի մեջ:
- Հետո վերցնել կրակից, ավելացնել աղ և մաղած ալյուր: Խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
- Մեկական ձու ավելացնել և ամեն անգամ լավ խառնել:
- Ձեթը տաքացնել մինչև 160-180 աստիճան՝ բարձր կաթսայի մեջ:
- Խմորը չափաբաժիններով (1 թ/գ-ի չափով) լցնել տաք ձեթի մեջ, տապակել մոտ 5 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:
- Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա:
- Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը