Ճապոնիայի կառավարությունը մինչեւ 2030-ական թվականների կեսերը մտադիր Է սահմանել ներքին ավտոշուկայի ավելի խիստ կանոններ, որպեսզի վաճառքներից բացառի բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության պլանների համաձայն՝ կարելի կլինի որպես նոր ձեռք բերել սոսկ հիբրիդներ, Էլեկտրամոբիլներ եւ վառելիքի տարրերով ավտոմոբիլներ: Այդ միջոցները դիտվում են որպես Տոկիոյի այն ռազմավարության մի մասը, որը նպատակամիտված Է այն բանին, որպեսզի մինչեւ 2050 թվականը լիովին դադարեցվեն մթնոլորտ ածխաթթվական եւ մյուս ջերմոցային գազերի արտանետումները: Ներկայումս Ճապոնիայի շուկայում վաճառվում են բավականաչափ շատ հիբրիդային մոդելներ: Դրանք ներկա են գործնականում բոլոր ավտոարտադրողների մոդելային շարքերում: Միեւնույն ժամանակ լայն սպառման համար Էլեկտրամոբիլներ այստեղ արտադրվում են սահմանափակ քանակով:
Nissan-ն այժմ վաճառում Է Leaf Էլեկտրական հեթչբեկը՝ ընթացքի 250 – 270 կիլոմետր պաշարով: Նաեւ 2021 թվականին պետք Է սկսվի Ariya քրոսովերի սերիական արտադրությունը՝ ավելի հզոր կուտակիչներով, որոնք ավտոմոբիլին թույլ են տալիս կախված վերափոխակից ընթանալ 340-ից մնչեւ 500 կիլոմետր մեկ լիցքավորմամբ: Նաեւ վերջերս իր առաջին Էլեկտրամոբիլն Է ներկայացրել Honda Motor-ը: Այնուամենայնիվ Ճապոնիայի Toyota Motor առաջատար ավտոկոցեռնի ընթացիկ մոդելային շարքում Էլեկտրամոբիլները բացակայում են: Ընկերությունն առաջարկում Է բազմաթիվ հիբրիդներ եւ Mitrai ջրածնով ավտոմբիլը, սակայն այդ մոդելը գործականում պահանջարկ չի վայլեում: Դրա հետ մեկտեղ Toyota-ն արդեն հայտարարել Է մինչեւ 2025 թվականն այն ավտոմոբիլները ներքին շուկայից հանելու պլանների մասին, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: