
Բաղադրիչներ
- Ձու – 4 հատ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Կարագ – 250 մլ
- Ալյուր – 2 բաժակ
- Սոդա – 1/4 թ/գ
- Հատապտուղներ
Պատրաստման եղանակը
- Կարագը հալեցնել:
- Ձվերը հարել շաքարավազի հետ, կարելի է ավելացնել վանիլին:
- Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը, կրկին հարել:
- Ավելացնել ալյուրը՝ անընդհատ խառնելով:
- Հատապտուղները թավալել ալյուրի մեջ և լցնել խմորի մեջ, զգուշությամբ խառնել:
- Ստացված խմորը լցնել կաղապարների մեջ: Թխել 40-50 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը