
Բաղադրիչներ
Խմորի համար՝
- Կեֆիր – 1 բաժակ
- Ձու – 2 հատ
- Ալյուր – 1.5 – 2 բաժակ
- Բուսայուղ – 3 ճ/գ
- Աղ – 1/2 թ/գ
Միջուկի համար՝
- Պահածոյացված ձուկ – 1 բանկա
- Կանաչ սոխ – 1 փունջ
Պատրաստման եղանակը
- Խմորի համար խառնել բոլոր բաղադրիչները:
- Խմորի կեսը լցնել տապակի մեջ, վրան լցնել պահածոյացված ձուկը և մանր կտրատված սոխը, այնուհետև ավելացնել մնացած խմորը:
- Թխել 30-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը