
Բաղադրիչներ
- Սերուցքային պանիր – 100 գ
- Ձու – 3 հատ
- Մայոնեզ – 50 գ
- Սխտոր – 2-3 ատամիկ
- Մանանեխ – 3 գ
- Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Խաշած ձվերն անցկացնել միջին քերիչով՝ դեղնուցը թողնելով ձևավորման համար:
- Պանիրն անցկացնել միջին քերիչով:
- Խառնել ձուն և պանիրը, ավելացնել մայոնեզը, մանանեխը, սխտորը և պղպեղը:
- Լավ խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը