
Բաղադրիչներ
- Հացահատիկային հաց – 2 հատ
- Սերուցքային պանիր – 2 ճ/գ
- Լոլիկ չերրի – 4 հատ
- Ավոկադո – 1/2 հատ
- Կանաչի (ցանկացած տեսակի) – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Հացը տապակել, տարածել սերուցքային պանիրը:
- Լոլիկները կտրատել, խառնել մանրացված ավոկադոյի և կանաչիների հետ, համեմել աղով և պղպեղով:
- Խառնուրդը դնել հացի վրա և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը