Բաղադրիչներ
- Սալոր (հասած) – 10 հատ
- Կարագ – 115 գ
- Շաքարավազ – 150 գ
- Ձու – 2 հատ
- Ալյուր – 140 գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Շաքարավազ, դարչին
Պատրաստման եղանակը
- Փափուկ կարագը և շաքարավազը հարել:
- Հերթով ավելացնել ձվերը և առանց դադարեցնելու հարել:
- Այնուհետև ավելացնել ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:
- Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
- Կտրատված սալորները շարել խմորի վրա, մի փոքր ներս մտցնել:
- Վրան շաքարավազ և դարչին շաղ տալ:
- Թխել 40-50 րոպե, 180 ատիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը