
Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 2 հատ
- Բրոկկոլի – 1 հատ
- Պինդ պանիր – 250 գ
- Աղ՝ ըստ ցանկության
- Մայոնեզ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Աղցանը պատրաստելու համար եփել հավի կրծքամիսը: Սառեցնել: Այնուհետև կտրատել փոքր կտորների:
- Բրոկոլին եփել 4-5 րոպե աղ արած ջրում: Սառեցնել: Մեծ կտորների կտրատել:
- Հավը և բրոկոլին խառնել, ավելացնել քերած պանիրը և ճզմած սխտոր՝ ըստ ցանկության: Համեմել աղով և ավելացնել մայոնեզը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը