Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«Ինչո՞ւ այս իշխանությունը չէր սիրում էսպես ասած քրեական ենթամշակույթը։
Իհարկե, քրեական ենթամշակույթը իրա ածանցյալներով բազում վնասներ ա հասցնում թե՛ ուսումնական որակի, թե՛ երկրի պաշտպանության, թե՛ մարդկանց կենսամակարդակի վրա։
Բայց էս իշխանությունն ուրիշ պատճառով էր զզվում դրանից։ Քրեական ենթամշակույթում ամենասուր սկզբունքներից ա արարքի, խոսքի հանդեպ պատասխանատվություն ունենալը։ Եթե ինչ-որ բան անում ես կամ ասում ես, որը չես կարող հիմնավորել, տեր լինել, ապա ստորացվում ես ու անձեռնմխելի ես դառնում՝ կոդրվում ես։
Այս իշխանությունը վերից վար՝ վարչապետով, պատգամավորներով, իրանց դասալիք գործակալներով, ֆեյքերով ու իրանց անուղեղ հետևորդներով անպատասխանատվության պիկն են։
Օրինակ, բազմաթիվ են դեպքերը, երբ ինչ-որ քննարկման մեջ նիրատ են էղել ու սկսել են հայհոյել կամ չեն կարողացել իրենց արարքը հիմնավորել ու պատասխանատվությունից խուսափելու համար պարզապես պիտակավորել են իրենց ժեխ բառապաշարով, օրինակ՝ քոչարյանական կոչելով կամ դաշնակցականների հետ կապելով։ Կամ որոշ ինքնահռչակ լրագրողներ, ինքնահռչակ իրավապաշտպաններ խոսակցությունները ծավալել են թեման անձնական դաշտ տեղափոխելով՝ խուսափելով իրենց խոսքը հիմնավորելուց։
Էս ա պատճառը։ Նրանք զզվում են նրանից, ինչը կարող է իրենց պատասխանատվության ենթարկել։ Նրանք ատում են բռնությունը, որովհետև իրենց պատասխանատվության ենթարկելու միջոց ա։ Նրանք ատում են դատարանները, որովհետև իրենց արարքների համար պատասխանատվություն կրելու քաղաքակիրթ միջոցն ա։ Նրանք զզվում եմ իրենց չսպասարկող լրագրողներից, որովհետև իրենցից պատասխան են պահանջում։ Նրանք ատում են Ռոբերտ Քոչարյանին ու մի քիչ էլ Սերժ Սարգսյանին, որովհետև նրա ժամանակաշրջանում նրանք իրենց անողնաշարությունների համար ենթարկվում էին պատասխանատվության։
Նրանք նզովում են իրենց հայրերին, իմա՝ նախնիներին, որովհետև մարդու առաջին պատասխանատվության կանչն էնտեղից ա սկսվում։
Նրանց ազատությունը սահմանափակվում ա արարքների համար պատասխանատվություն չկրելու սկզբունքով։
Պատասխանատու մարդը չէր ստանձնի 3 միլիոն մարդու նկատմամբ պատասխանատվությունը՝ շատ լավ իմանալով, որ ինքը չունի էդպիսի պատասխանատվություն ստանձնելու համար անհրաժեշտ ունակությունները»։
Ինչո՞ւ այս իշխանությունը չէր սիրում էսպես ասած քրեական ենթամշակույթը։
Իհարկե, քրեական ենթամշակույթը իրա ածանցյալներով…
Опубликовано Հովհաննես Իշխանյան Воскресенье, 13 декабря 2020 г.