Կանաչ ոլոռով ապուր պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Սառեցված կանաչ ոլոռ – 2 բաժակ
- Սոխ
- Բանջարեղենային արգանակ – 1 բաժակ
- Ջուր – 1.5 բաժակ
- Ձիթայուղ – 2 ճ/գ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը կտրատել, 3-4 րոպե տապակել բուսայուղով:
- Լցնել արգանակը և ջուրը:
- Երբ սկսի եռալ, ավելացնել ոլոռը:
- Հասցնել եռման:
- Իջեցնել կրակը, եփել 8-10 րոպե, այնուհետև հարել բլենդերով:
- Մատուցելուց առաջ կարելի է զարդարել քերած պանրով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը