Բաղադրիչներ
Խմորի համար՝
- Ձու – 3 հատ
- Շաքարավազ – 5 ճ/գ
- Աղ
- Սերուցք կամ չոր կաթ – 5 ճ/գ
- Ալյուր – 5 ճ/գ
Կրեմի համար՝
- Խտացրած կաթ – 1 բանկա
- Բանան – 1-2 հատ
Պատրաստման եղանակը
- Ձվերը լավ հարել, ավելացնել շաքարավազը, աղը: Այս զանգվածին ավելացնել չոր կաթը, ալյուրը և սոդան:
- Ստացված խմորը լցնել յուղաթղթով պատված տապակ մեջ: Թխել 5-7 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
- Տաք խմորի վրա բարակ շերտով տարածել խտացրած կաթը և վրան շարել մանր շերտատված բանանները, արագ փաթաթել ռուլետը: Խտացրած կաթի փոխարեն՝ կարող եք օգտագործել ցանկացած կրեմ:
- Զարդարել շոկոլադե ջնարակով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը