Բաղադրիչներ
- Խնձոր – 100 գ
- Ցորենի ալյուր – 125 գ
- Շաքարավազ – 100 գ
- Կակաո – 40 գ
- Փխրեցուցիչ – 5 գ
- Բուսական յուղ – 50 մլ
- Դառը շոկոլադ – 50 գ
- Վարսակի կաթ – 40 մլ
Պատրաստման եղանակը
- Շոկոլադը հալեցնել, ավելացնել վարսակի կաթը, խառնել:
- Ալյուրը, շաքարավազը, կակաոն և փխրեցուցիչը խառնել:
- Ալյուրին ավելացնել քերած խնձորը, բուսայուղը և հալեցրած շոկոլադը, լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված:
- Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 180 աստիճան ջեռոցում, 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը