
Բաղադրիչներ
- Դդմիկ – 1 հատ
- Սմբուկ – 1 հատ
- Հազարի թերթիկներ
- Մայրու ընկույզ – 100 գ
- Չերի լոլիկ – 8 հատ
- Ավոկադո – 1 հատ
- Ռեհան
- Սպանախ – մի փունջ
- Բուսական յուղ – 4 ճ/գ
- Կիտրոնի հյութ
- Համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Լոլիկները երկու մասի բաժանել:
- Դդմիկը և սմբուկը կտրատել, ավելացնել համեմունքներ և 10 րոպե տապակել բուսայուղով:
- Բանջարեղենին ավելացնել լոլիկները և եփել ևս 5 րոպե:
- Պեստո սոուս պատրաստելու համար սպանախը, ռեհանը, մայրու ընկույզները, կիտրոնի հյութը, բուսայուղը և համեմունքները հարել:
- Ավոկադոն մանրացնել, ավելացնել եփած բանջարեղենին, լցնել սոուսը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը