Բաղադրիչներ՝ 4 չափաբաժնի համար
- Թխվածքաբլիթներ – 125 գ
- Սառը սուրճ – 100 գ
- Բանան – 2 հատ
- Կաթ – 250 մլ
- Վանիլին – 1-2 ճ/գ
- Եգիպտացորենի օսլա – 2 թ/գ
- Ձվի դեղնուց – 3 հատ
- Սերուցք 33% – 100-150 մլ
- Նուշի լիկյոր – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- 200 մլ կաթը եռացնել: Մնացած կաթը խառնել օսլայի, վանիլինի և դեղնուցների հետ:
- Ստացված զանգվածը ավելացնել տաք կաթին, եռացնել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մինչև խտանա կաթը, սառեցնել:
- Սերուցքը հարել, մինչև փրփրի:
- Բանանը բարակ շերտատել:
- Սուրճը և նուշի լիկյորը խառնել, թխվածքաբլիթները թաթախել սուրճի մեջ:
- Տրայֆլը հավաքել շերտերով՝ թխվածքաբլիթներ, սուրճ, վանիլային կրեմ, բանան, հարած սերուցք: Կրկնել շերտերը:
- Աղանդերը զարդարել սուրճի հատիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը