Բաղադրիչներ
- Ձկան փափկամիս – 500 գ
- Ձու – 2 հատ
- Սոխ – 1 հատ
- Պաքսիմատ – 150 գ
- Աղ, սև պղպեղ
- Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
- Սոխը միջին հաստության շերտատել:
- Սոխը և ձկան միսն աղալ:
- Համեմել աղով և սև պղպեղով: Աղացած մսին ավելացնել ձու և խառնել:
- Ստացված զանգվածից ձողիկներ ձևավորել, նախ թաթախել հարած ձվի, այնուհետև՝ պաքսիմատի հետ:
- Երկու կողմից լավ տապակել:
- Մատուցել սիրելի սոուսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը