Բաղադրիչներ
- Ալյուր – 390 գ
- Սալորաչիր – 250 գ
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 1/2 ճ/գ
- Թունդ թեյ – 3/4 ճ/գ
- Մեղր – 300 գ
- Կարագ – 100 գ
- Սոդա – 1 թ/գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Դարչին – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Թունդ թեյ պատրաստել և թափել բաժակի 3/4-ը:
- Փափուկ կարագը խառնել մեղրի և շաքարավազի հետ, ավելացնել թեյը և հարել ձվերը:
- Ալյուրը, սոդան, փխրեցուցիչը և դարչինը խառնել, վրան լցնել մեղրային խառնուրդը:
- Սալորաչիրը լվանալ, չորացնել, մանր կտրատել և ավելացնել խմորին:
- Խմորը լցնել յուղաթղթով պատված կաղապարի մեջ:
- Թխել 160 աստիճան ջեռոցում, մինչև պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը