
Բաղադրիչներ
- Ցածր յուղայնությամբ կաթնաշոռ – 250 գ
- Կաթ – 1 բաժակ
- Շաքարավազ – 4 ճ/գ
- Վանիլին – 1 թ/գ
- Ժելատին – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռին ավելացնել շաքարավազը և վանիլինը, լավ խառնել:
- Ժելատինը լցնել կաթի մեջ, թողնել՝ ուռչի: Այնուհետև կաթը դնել ցածր կրակի վրա, տաքացնել՝ խառնելով, մինչև ժելատինն ամբողջովին լուծվի: Չեռացնել, վերցնել կրակից, սառեցնել:
- Կաթնաշոռը խառնել կաթի հետ, լցնել կաղապարի մեջ, մի քանի ժամ դնել սառնարանը:
- Մատուցել հատապտուղների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը