Բաղադրիչներ
- Կիվի – 3 հատ
- Կես կիտրոնի հյութ
- Սոխ – 1 գլուխ
- Շաքարավազ – 1/2 – 1 թ/գ կամ մեղր
- Աղ, սև պղպեղ
- Մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Մանր կտրատված սոխը տապակել բուսայուղով:
- Կիվին շերտատել:
- Բլենդերով հարել սոխը, կիվին, կիտրոնի հյութը, շաքարավազը (կամ մեղրը), աղը և պղպեղը: Կարելի է անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը