
Բաղադրիչներ
- Խոզի միս
- Մարինացված սունկ
- Սխտոր
- Պանիր
Պատրաստման եղանակը
- Միսը կտրատել, ծեծել:
- Ծեծած մսի վրա դնել պանրի մեկ շերտ, այնուհետև՝ կտրատված սունկը և սխտորի մի քանի կտոր:
- Մսի ծայրերը հավաքել և ամրացնել փայտիկներով:
- Յուրաքանչյուր զամբյուղիկը համեմել աղով և սև պղպեղով, փաթաթել փայլաթիթեղով:
- Եփել 15 րոպե, 180 աստիճան ջեռոցում, այնուհետև բացել փայլաթիթեղը և եփել ևս 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը