
Բաղադրիչներ
- Ճարպազերծված կեֆիր – 300 գ
- Մեղր – 40 գ
- Բանան – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Բանանը պատառաքաղով տրորել:
- Բլենդերով հարել փափկեցված բանանը, մեղրը և կեֆիրը: Աղանդերին պետք չէ շաքարավազ ավելացնել:
- Աղանդերը լցնել կաղապարի մեջ և 4 ժամ դնել սառցախցիկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը