Մշկընկույզը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն հնարավորություն է տալիս արագ ազատվել որովայնի փքվածությունից, այրոցից, մեծ քանակով գազերի առաջացումից, և՝ ոչ միայն:
Մշկընկույզը նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների դեմ օգտագործվում է երկար տարիներ: Այն լավացնում է նյութափոխանակությունը, չեզոքացնում թթուները, կանխարգելում գազերի առաջացումը, որովայնի փքվածությունը, օգնում է դիարեայի բուժմանը:
Մշկընկույզը հակաբակտերիալ ազդեցություն ունի և կարող է օգտագործվել բերանի խոռոչի և կերակրափողի վարակների դեպքում: Մասնագետների պնդմամբ՝ այն կարող է օգտակար լինել նաև գինգիվիտի դեմ պայքարում:
Մշկընկույզն օգնում է թուլացնել մկանները, հանգստության զգացում հաղորդում: Այն կարող է զգալի ազդեցություն ունենալ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման վրա:
Քիչ քանակով մշկընկույզի օգտագործումը հնարավորություն կտա հանգստացնել նյարդային համակարգը, կարգավորել քունը: Այն թեյի մեջ ավելացնելով՝ կարող եք ազատվել մրսածության առաջին նշաններից և ամրացնել իմունային համակարգը:
Մշկընկույզը արևածաղկի կամ ձիթապտղի տաք յուղերի հետ համադրելու դեպքում կարող է օգտագործվել արթրիտի, ռևմատիզմի, օստեոխոնդրոզի դեպքում: Այն կօգնի թուլացնել ցավը, պայքարել բորբոքման դեմ:
Տաք խառնուրդը դրեք այն հատվածին, որտեղ ցավ է առկա, փաթաթեք: 10-20 րոպե անց, երբ խառնուրդն արդեն սառը կլինի, կարող եք հանել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը