Առողջության համար ամենավտանգավոր երեք դիետաները
Advertisement 1000 x 90

Առողջության համար ամենավտանգավոր երեք դիետաները

Որոշ մարդիկ նիհարելու համար տարբեր դիետաներ են պահում, որոնք կարող են տալ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ արդյունք և շատ թանկ նստել օրգանիզմի վրա: Ներկայացնում ենք առողջության համար ամենավտանգավոր 3 դիետաները:

Խմելու դիետա

Այսօր հայտնի են շատ դիետաներ, որոնց ժամանակ չի կարելի պինդ սնունդ օգտագործել և կարելի է խմել միայն տարբեր խմիչքներ: Խնդիրն այն է, որ միայն հյութերով և այլ խմիչքներով նման «սնունդը» բացասաբար է ազդում ստամոքսի, աղիքների և ատամների վրա:

Կաղամբի դիետա

Համարվում է, որ երկու շաբաթվա ընթացքում կաղամբով ապուր ուտելը կօգնի նիհարել: Այո, հնարավոր է, ձեզ հաջողվի նիհարել, սակայն դիետայի դադարեցումից հետո ձեզ մոտ, հավանաբար, մարսողական խնդիրներ կառաջանան:

Սպիտակուցային դիետա

Նման դիետան ենթադրում է մեծ թվով կենդանական սպիտակուցի կիրառում՝ միս, պանիր, ձու, կաթնամթերք: Ընդ որում, անհրաժեշտ է բացառել ածխաջրերը, այդ թվում նրանք, որոնք պարունակվում են բանջարեղենի, մրգերի, ամբողջահատիկ մթերքների մեջ: Առողջության համար ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի: Ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ կբարձրանա արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ օրվա ընթացքում էներգիա քիչ կլինի:

Եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք չէ դրա համար որևէ դիետա պահել. պարզապես հիշեք, որ ավելորդ քաշից ազատվելու համար պետք է կալորիաների դեֆիցիտ ստեղծել, այսինքն՝ օգտագործել ավելի քիչ, քան ծախսում եք: Փորձեք առավելագույնս հավասարակշռված սնվել՝ առողջությունը չվնասելու համար:

med.news.am