Շվեյցարիայում գտնվող Pizzeria Heuboden ռեստորանի շեֆ-խոհարար Անդրեա Պանատիի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
Խմորի համար՝
- Ցորենի ալյուր – 625 գ
- Ջուր – 375 գ
- Աղ – 15 գ
- Խմորիչ – 1.5 գ
Միջուկի համար՝
- Մոցարելլա di Seriate – 120 գ
- Մոցարելլա Santa Lucia – 110 գ
- Տալեջիո պանիր – 120 գ
- Մոցարելլա բուֆալլո – 100 գ
- Պարմեզան – 90 գ
- Թարմ սև տրյուֆել – 12 գ
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները և 6 ժամ դնել տաք և մութ վայրում:
- Խմորի վրա շարել բոլոր շերտերը, վրան ցանել պարմեզանը:
- Թխել պիցցան 7-8 րոպե, 250 աստիճան ջեռոցում:
- Պատրաստի պիցցայի վրա տրյուֆելի յուղ շաղ տալ և շարել տրյուֆելի բարակ շերտերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը