Քաշի ավելացումը ստիպում է ոչ միայն թարմացնել զգեստապահարանը, այլև ազդում է ինքնագնահատականի վրա։ Ամենավատն այն է, որ դա կարող է վկայել լուրջ առողջական խնդիրների մասին։ Flytothesky.ru-ն ներկայացրել է մի քանի հանգամանք, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել։
Ճարպը կուտակվում է գոտկատեղի հատվածում։ Եթե ճարպերը տեղաբաշխվում են ոչ թե ամբողջ մարմնով, այլ գոտկատեղի հատվածում, դա կարող է վկայել սիրտ-անոթային խնդիրների մասին։ Դա կարող է կապված լինել նաև ինսուլինի նկատմամբ կայունության խախտման հետ, ինչն իր հերթին՝ հանգեցնում է ճնշման բարձրացման, խոլեստերինի բարձր մակարդակի, դիաբետի զարգացման։
Շատ քաղցր եք ուտում։ Շաքարի օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման։ Ուշադիր եղեք, քանի որ 2-րդ տիպի դիաբետով տառապող անձանց մեծ մասը տառապում է ճարպակալմամբ։ Դա կապված է մետաբոլիկ փոփոխությունների հետ։
Դաշտանացին ցիկլն անկանոն է։ Ձվարանների պոլիկիստոզով տառապող կանանց օրգանիզմում ինսուլինի մակարդակը հիմնականում բարձր է, մեծ քանակով արական հորմոններ են արտադրվում։ Դրանք ազդում են ոչ միայն ցիկլի վրա, այլև հանգեցնում ավելորդ կիլոգրամների կուտակման, բշտիկների առաջացման, մազակալման։
Քիչ էներգիա ունեք։ Հյուծվածության պատճառը կարող է հիպոթիրեոզը լինել, որի հետևանքով քաշն ավելանում է։ Վանահաձև գեղձի վատ աշխատանքի արդյունքում նյութափոխանությունը դանդաղում է, ինչն ավելորդ կիլոգրամների կուտակման և խոլեստերինի մակարդակի բարձրացման տանող ուղիղ ճանապարհ է։
Ճնշվածություն եք զգում։ Քաշի ավելացումը մեծացնում է դեպրեսիայի հավանականությունը, ինչն իր հերթին՝ մեծացնում է ճարպակալման ռիսկը։ Այդ վիճակում գտնվող մարդիկ վատ են սնվում, քնում, ակտիվ չեն։ Դանդաղում է նաև ուղեղի աշխատանքը։ Օրգանիզմում մեծ քանակով կորտիզոլ է արտադրվում, ինչի հետևանքով քաշն ավելանում է։
Արդեն իսկ բուժում եք ստանում դեպրեսիայի դեմ։ Դեպրեսիայի բուժման համար կիրառվող դեղամիջոցները ևս հանգեցնում են քաշի ավելացման։ Դրանք հանգեցնում են մետաբոլիկ փոփոխությունների, որոնք հանգեցնում են ավելորդ կիլոգրամների կուտակման։
Սթրես։ Ֆիզիկական ցավն ու քաշի ավելացումը կարող են վկայել սթրեսի մասին։ Դա կենսաբանական պատճառ ունի․ հին ժամանակներում սննդի բացակայության պայմաններում կորտիզոլը՝ սթրեսի հորմոնը, դանդաղեցնում էր նյութափոխանակությունը, ճարպ կուտակում, որպեզի մարդը կարողանար ապրել։ Մեր օրերում այս մակարդակի սթրես գոյություն չունի, բայց հանգամանքները կարող են բարձրացնել կորտիզոլի մակարդակը։
Նորմալ չեք քնում։ Անքնությունը կապված է մի խումբ առողջական խնդիրների հետ, այդ թվում՝ քաշի ավելացման։ Քիչ քնող մարդկանց օրգանիզմում բարձր է ուտելու ցանկության համար պատասխանատու հորմոնի մակարդակը։
Հոդերի շարժունակությունը նվազում է։ Հոդերի մաշվածությունը հանգեցնում է օստեոարթրիտի։ Հոդացավերը, թմրածությունը կարող են սրվել ավելորդ քաշի հետևանքով, իսկ ավելորդ քաշը կարող է նպաստել հիվանդության զարգացմանը։ Ավելորդ կիլոգրամները մեծացնում են օստեոարթրիտի զարգացման հավանականությունը։ Ընդամենը մի քանի թիվ՝ 1 կիլոգրամ քաշից ազատվելու դեպքում ծնկների վրա ճնշումը նվազում է 4 կիլոգրամով։
Ցավ որովայնում։ Ձվարանների քաղցկեղը լուրջ խնդիր է կնոջ վերարտադրողական առողջության համար։ Վաղ շրջանում դրա նշանները գրեթե նկատելի չեն, այդ պատճառով բարդ է հայտնաբերել հիվանդությունը։ Ցավը որովայնի հատվածում, փքվածությունը պետք է մտածելու առիթ դառնան։ Քաշի հանկարծակի կամ անբացատրելի ավելացումը բժշկի դիմելու լուրջ առիթ է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը